Հարգելի՛ ուսանողներ,
ԱրՊՀ ուսանողական հանրակացարանում 2022-2023 ուստարում բնակվելու համար դիմումներն ընդունվում են մինչև ս․ թ․ օգոստոսի 26-ը՝ ժամը 17։00-ն։
ԱրՊՀ հանրակացարանի սենյակների տրամադրումը կմեկնարկի օգոստոսի 30-ին` ժամը 10:00-ից:
Համաձայն կանոնակարգի` հանրակացարանում բնակվելու համար ուսանողը պետք է.
-լրացնի սահմանված ձևի դիմում` կցելով հետևյալ փաստաթղթերը.
- տեղեկանք փաստացի բնակության վայրից (բռնատեղահանվածի դեպքում՝ տեղեկանք, որտեղ նշված լինի և’ ներկայիս բնակության վայրը, և’ որտեղից է բռնատեղահանված).
- տեղեկանք ընտանիքի կազմի վերաբերյալ.
- կարգավիճակը հաստատող տեղեկանք (այլ փաստաթղթեր)․
- 2 լուսանկար 3x4 չափի:
5.անձնագրի (ծննդյան վկայականի) պատճենը։
- Հանրակացարանում բնակվելու ամսական վարձավճարի չափը՝ 9 000 ՀՀ դրամ:
- Վճարման եղանակը՝ 5-ամսյա կամ 10-ամսյա կտրվածքով:
Հավելյալ հարցերի դեպքում դիմել ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների և կարիերայի բաժին, հեռախոս՝ 047 94 91 50։