Արցախի պետական համալսարան
Հարգելի՛ բարեկամներ,
ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հրավիրում է մասնակցելու«Բարբառագիտական ընթերցումներ» խորագրով գիտաժողովների շարքի երկրորդ գիտաժողովին:
«Շիրակը հայոց բառ ու բանի գանձարան» խորագրով միջազգային գիտաժողովը, որ համատեղ կազմակերպում են ՀՀ ԳԱԱ լեզվի և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտները (ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «21T-6B111» ծածկագրով «Շիրակի մարզի բարբառային համապատկեր» և «21T-6B027 ծածկագրով «Շիրակի հայոց բանահյուսական մշակույթը» թեմաներով հետազոտական ծրագրերի շրջանակում), Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը և Շիրակի պետական համալսարանը, նպատակ ունի նպաստելու Շիրակի տարածաշրջանի բարբառային ու բանահյուսական հարուստ նյութի՝ պատմական և համաժամանակյա դիտակետերով համակողմանի հետազոտությանը:
✓ Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 12-ին և 13-ին:
✓ Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
✓ Գիտաժողովի կազմակերպիչներ՝ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն, Շիրակի պետական համալսարան
✓ Գիտաժողովի ձևաչափը՝ առկա և հեռավար
✓ Գիտաժողովի ուղղություններն են՝
- Բարբառային խոսքի դրսևորումները Շիրակի մարզում
- Շիրակի տարածաշրջանի բանահյուսական մշակույթը
✓ Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝
• հայերեն
• անգլերեն
• ռուսերեն
  Գիտաժողովին զեկուցումով մասնակցելու համար (առկա կամ հեռավար) անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտը (տե՛ս հավելված 2) և ուղարկել viktorkatvalyan@mail.ru էլեկտրոնային հասցեին մինչև 2023թ. սեպտեմբերի 15-ը (տե՛ս հավելված 1)։
Գիտաժողովի նյութերը կհրապարակվեն ժողովածուով, յուրաքանչյուր հոդվածի անվճար կտրամադրվի օբյեկտի թվային նույնականացուցիչ (DOI)։
Գիտաժողովի կազմկոմիտե
Հավելված 1.
Մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 15.09.2023
Մասնակցության հայտերի հաստատման վերջնաժամկետ՝ 30.09.2023
Հավելված 2.
«ՇԻՐԱԿԸ ՀԱՅՈՑ ԲԱՌ ՈՒ ԲԱՆԻ ԳԱՆՁԱՐԱՆ»
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ
http://language.sci.am/.../impor.../gitazhoghovi-hraver.html
Լրացնելով հայտը` համաձայնում եք մասնակցել գիտաժողովին, ընդունում եք կազմկոմիտեի կողմից հրավերով սահմանված պայմանները։
Հայտի ներկայացման վերջնաժամկետ՝ 15 սեպտեմբերի 2023թ.։