Արցախի պետական համալսարան
2023թ. մայիսի 11-12-ը Արցախի պետական համալսարանը կազմակերպում է տարեկան ուսանողական գիտաժողով (միջազգային մասնակցությամբ)։
Գիտաժողովն անցկացվելու է հետևյալ ուղղություններով.
• Պատմական գիտություններ
 
• Գրականագիտություն
 
• Լեզվաբանություն
 
• Լրագրություն
 
• Մանկավարժություն
 
• Հոգեբանություն
 
• Իրավագիտություն
 
• Կենսաբանություն և քիմիա
 
• Աշխարհագրություն
 
• Ֆիզիկա և մաթեմատիկա
 
• Ինֆորմատիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ
 
• Տնտեսագիտություն
 
• Մարմնակրթություն և ռազմական գործ
 
Գիտաժողովին կարող են մասնակցել բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանողներ, երիտասարդ գիտնականներ։
 
Դիմելու համար անհրաժեշտ է մինչև 2023թ. մարտի 31-ը ուղարկել դիմում-հայտը և զեկուցումը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ artsakh.asu.sss@gmail.com :
 
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը, անգլերենը:
 
Գիտաժողովը տեղի կունենա առկա և հեռավար ձևաչափերով։
 
Գիտաժողովի կազմկոմիտեի կողմից երաշխավորության արժանացած հոդվածները կտպագրվեն առանձին ժողովածուով:
 
Հարցերի դեպքում զանգահարել ԱրՊՀ ՈՒԳԸ նախագահ Աշխեն Ասրյանին
(հեռ. ՝ 097-31-25-73) կամ դիմել ԱրՊՀ Ուսանողական գիտական ընկերության ֆեյսբուքյան էջին։
 
Կից ներկայացվում են գիտաժողովի մասնակցության հայտը և հոդվածների ներկայացման կարգը:
 
ԱրՊՀ ուսանողական գիտաժողովին ներկայացված գիտական հոդվածների տպագրության համար անհրաժեշտ տեխնիկական պահանջները
 
1. Հոդվածի սկզբում դրվում է վերնագիրը (թավ, գլխատառերով):
 
2. Հաջորդ տողում՝ հեղինակի անուն-ազգանունը, ուսումնական հաստատությունը, կրթական ծրագիրն ու ուսուցման տարին:
 
3. Մեկ տող ներքև՝ գիտական ղեկավարի անուն-ազգանունը, գիտական աստիճանը և կոչումը (10 տառաչափով):
 
4. Հաջորդ տողում դրվում են հոդվածի լեզվով համառոտագիրն ու բանալի բառերը, այնուհետև հիմնական տեքստը:
 
5. Հիմնական տեքստի վերջում դրվում է գրականության ցանկը, որից հետո հետո, հոդվածի տեքստի հետ չհամընկնող երկու այլ լեզուներով կրկնվում են հոդվածի գլխամասը (հոդվածի վերնագիր, անուն-ազգանուն, ուսումնական հաստատություն, ուսուցման տարի, գիտական ղեկավարի անուն-ազգանուն, գիտական աստիճան), համառոտագիրն ու բանալի բառերը:
 
6. Տեքստի լուսանցքները. վերև՝ 25 մմ, ներքև՝ 25 մմ, աջ՝ 25 մմ, ձախ՝ 20 մմ:
 
7. Հայերեն շարվածքի տառատեսակը՝ Sylfaen,
անգլերեն և ռուսերեն շարվածքի տառատեսակը՝ Times New Roman,
 
8. Հիմնական տառաչափը՝ 11:
 
9. Միջտողային հեռավորությունը՝ 1.5:
 
10. Հղումները տրվում են նույն էջում՝ տողատակում՝ աճման կարգով, տառաչափը՝ 10, նշվում է աղբյուրի հեղինակը(թավ), վերնագիրը, հատորը, հրատարակության տեղը, տարեթիվը (մամուլի դեպքում` նաև համարը) և էջը:
 
11. Հոդվածը կարող է ներկայացվել հայերեն, անգլերեն կամ ռուսերեն, այն պետք է ունենա մյուս երկու լեզուներով ամփոփում և երեք լեզվով մինչև 10 բանալի բառեր։
 
12. Աղյուսակները պետք է ունենան վերնագրային բացատրություններ և համարակալում, որոնք տրվում են 9 տառաչափով։ Աղյուսակի մի հատվածը հաջորդ էջ տեղափոխելու դեպքում պարտադիր է սյունակների համալրումը, որը կրկնվում է տեղափոխված աղյուսակի հատվածի գլխամասում:
 
13. Բանաձևերը և մաթեմատիկական արտահայտությունները տրվում են Microsoft Equation, Italic, 10 տառաչափով: Բանաձևերը ներկայացվում են առանձին տողով և մեջտեղում։
 
14. Գրագողության դեպքում (плагиат) տվյալ հոդվածը չի ընդունվելու։
Հոդվածների ներկայացման վերջնաժամկետն է մարտի 31-ը։
 
 ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ
 
 Հայտը ուղարկել artsakh.asu.sss@gmail.com էլեկտրոնային հասցեին։