Արցախի պետական համալսարան

2021-2022 ուստարում ժամկետային զինվորական ծառայության զորակոչված ուսանողների ակադեմիական արձակուրդը ձևակերպելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի փետրվարի 10-ը ԱրՊՀ գրասենյակ /վարչական շենք, 3-րդ հարկ/ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

-զորակոչված ուսանողի ծնողի անձնագրի պատճեն,

- ուսանողի ծննդյան վկայականի պատճեն,

- ծառայության անցնելու վերաբերյալ զինկոմիսարիատից տրված տեղեկանք,

-դիմում:

Նշված փաստաթղթերը կարող են գրասենյակ ներկայացնել զորակոչված ուսանողների ծնողները կամ հարազատները: