Արցախի պետական համալսարան
Հունվարի 28-ին՝ ժամը 10:00-ին, Արցախի պետական համալսարանում պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմության և քաղաքագիտության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի կունենա օլիմպիադա «Հայոց պատմություն» առարկայից: Օլիմպիադային կարող են մասնակցել հանրապետության հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտները: Մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտները կպարգևատրվեն համալսարանի կողմից:
Հավելյալ հարցերի համար կարող եք դիմել պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Նունե Սարումյանին կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով.
☎️097 28 12 20
☎️094 66 23 35