Արցախի պետական համալսարան

CaucasusԿովկասի ինստիտուտը ընդունում է հայտեր Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում պրակտիկա անցնելու համար։ Ծրագրին կարող են դիմել Արցախի բուհերի դասախոսներ։ Պրակտիկայի տևողությունը երկու շաբաթ է։ Այդ ժամանակահատվածում դասախոսները կծանոթանան տվյալ բուհի դասավանդման մեթոդներին, կմասնակցեն ուսումնական պրոցեսին, և հնարավորություն կստանան հանդես գալու դասախոսությամբ։ Պրակտիկայի հետ կապված ճանապարհածախսը և կեցության ծախսերը հոգում է Կովկասի ինստիտուտը, ինչպես նաև տրամադրում կրթաթոշակ։

Մասնակցության տեղերը սահմանափակ են՝ պրակտիկա/վերապատրաստում անցնելու է 10 հոգի։ Ծրագիրը կմեկնարկի ս․թ․ սեպտեմբերին։ Դիմելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով`

 

https://docs.google.com/forms/d/1tf8xXlCeARR6mFSxdptNw6xmYxh9cEySPwcZFyLV1os/edit?usp=forms_home&ths=true  

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 31-ը:

 Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել՝

Կովկասի ինստիտուտ

0025, Երևան, Հայաստան, Չարենց 31/4

Հեռ.՝ (+374) 10 54 06 31

Էլ. հասցե՝ contact@c-i.am

Վեբ կայք - www.c-i.am