
«Տարվա լավագույն ուսանող» մրցույթն անց է կացվում երկու փուլով՝ ներբուհական և հանրապետական՝ հիմք ընդունելով ներկայացված թեկնածուների ուսման առաջադիմությունը, մասնագիտական ձեռքբերումները և հասարակական ակտիվությունը:
25 Նոյեմբեր 2022

«Բանկային գործունեության հիմունքներ» դասընթացի շրջանակներում «Ֆինանսներ» 3-րդ կուրսի ուսանողները բանկային աշխատակցի օրվա կապակցությամբ կազմակերպել են «Վիրտուալ բանկ» մրցույթ-միջոցառում, որտեղ ներկայացվել են 3 վիրտուալ բանկ՝ Golden Coin Bank, Bank of Armenia, My Bank:
25 Նոյեմբեր 2022

ԱրՊՀ մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի նախաձեռնությամբ բնագիտական ֆակուլտետում կազմակերպվել են գիտական ընթերցումներ՝ նվիրված ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր, մաթեմատիկայի ամբիոնի զարգացմանն իր նպաստը ունեցած Ալեքսանդր Խաչատրյանի հիշատակին:
23 Նոյեմբեր 2022

Նոյեմբերի 22-ը նշվում է որպես հոգեբանի մասնագիտական օր: Օրը նշվել է նաև ԱրՊՀ-ում՝ հոգեբանական կենտրոնի և մանկավարժության ու հոգեբանության ամբիոնի համատեղ նախաձեռնությամբ:
23 Նոյեմբեր 2022

Արցախի պետական համալսարանում կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի երկարամյա դասախոս, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Ալեքսանդր Խաչատրյանի մահվան տարելիցին։ Միջոցառմանը ներկա էին ԱրՊՀ ռեկտորը, Ա. Խաչատրյանի հարազատներից, դասախոսներ, ուսանողներ։
Մեծ է Ա. Խաչատրյանի ավանդը ԱրՊՀ-ում մաթեմատիկայի ամբիոնի կայացման ու մասնագիտության զարգացման գործում։
23 Նոյեմբեր 2022

Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառում է կազմակերպվել բանասիրական ֆակուլտետում:
23 Նոյեմբեր 2022

Նոյեմբերի 17-ին Արցախի պետական համալսարանում Ուսանողության միջազգային օրվա առթիվ կազմակերպվել է միջոցառում:
Համալսարանականները նախ ծաղիկներ են խոնարհել զոհված ուսանողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին՝
հարգանքի տուրք մատուցելով Արցախյան բոլոր պատերազմներում հերոսացած տղաների հիշատակին:
Օրվա առթիվ ուսանողներին շնորհավորական խոսք է հղել բուհի ռեկտոր Արմեն Սարգսյանը:
17 Նոյեմբեր 2022

Սիրելի’ ուսանողներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ։
Ուսանողական տարիները կյանքի ամենահիշարժան ու հետաքրքիր ժամանակահատվածն են։ Ցավոք, 2020 թ. աղետալի պատերազմում մեր անմահացած ուսանողները, որ այսօր պիտի Ձեզ հետ տոնեին այս օրը, հավերժի ճամփորդներ են, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանեցին հայրենիքը և անմահացան հանուն նաև այս օրվան։
Հավերժ փառք և պատիվ նրանց, խոնարհումս նրանց հարազատներին։
17 Նոյեմբեր 2022

Նոյեմբերի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի հետ համատեղ բուհում կազմակերպել է «Արցախի Հանրապետության աշխատանքի շուկայի զարգացման միտումներն ու հիմնախնդիրները» թեմայով միջոցառում: Վիճակագրության ծառայությունը ներկայացրել է 2021 թվականի աշխատանքի հետազոտության արդյունքները:
ԱՎԾ նախագահ Մանուշ Մինասյանը միջոցառումը կարևորել է որպես բուհ-գործատու համագործակցության, ինչպես նաև մասնագիտական թեմատիկ քննարկման լավագույն հարթակ լինելու տեսանկյուններից:
16 Նոյեմբեր 2022

ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ» 2-րդ կուրսում դասախոս Մ. Խաչատրյանի նախաձեռնությամբ «Շրջակա միջավայրի տնտեսագիտություն» դասընթացից գործնական գիտելիքների ձեռքբերման նպատակով հյուրընկալվել է Արցախի Հանրապետությայան տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության անտառների կայուն կառավարման և անտառաշինական ծրագրերի իրականացման բաժնի պետ Վահրամ Ահարոնյանը։ Հանդիպմանը ներկա էր նաև ֆակուլտետի դեկան Ռ. Մանգասարյանը:
16 Նոյեմբեր 2022