Արցախի պետական համալսարան
2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի երկրորդ տարելիցի կապակցությամբ Արցախի պետական համալսարանի իրավունքի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Հանուն հայրենիքի պետք է ապրել» խորագրով հուշ-ցերեկույթ, որի շրջանակներում «Հայ զինվորի բարոյահերոսական կերպարը» թեմայով անց է կացվել դասախոսություն-քննարկում: Միջոցառման սկզբում նախ հարգանքի տուրք է մատուցվել զոհված տղաների հիշատակին:
Սեպտեմբերի 27-ին մայրաքաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ տեղի է ունեցել Խաչերթ՝ ի հիշատակ Արցախյան երրորդ պատերազմում նահատակված հերոսների: Խաչերթին մասնակցել և անմահացած հերոսների հիշատակին հարգանքի տուրք են մատուցել Արցախի պետական համալսարանի ուսանողներն ու դասախոսները։ Հավերժ փառք ու պատիվ մեր անմահացած հերոս քաջորդիներին:
Սեպտեմբերի 26-ին Արցախի պետական համալսարանում ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի, «Էրուդիցիա»  և « էմպաթիա» հոգեբանական կենտրոնների, Ինտեգրատիվ հոգեթերապիայի միության (IPP, Society for Integrative Psychotherapy, SIP) նախաձեռնությամբ կազմակերպվել է հոգեբանական աշխատաժողով՝ նպատակ ունենալով օգնելու  ուսանողներին և մասնագետներին՝ զարգացնելու իրենց գիտելիքներն ու կարողությունները,  ձևավորելու համագործակցային հարթակ: Աշխատաժողովին մասնակցել և քննարկումը վարել է Կալիֆորնիայի պետական համալսարանի պրոֆեսոր, հ.գ.դ, Ալլեն Ազիզյանը, ներկա էին ԱՀ և ՀՀ հոգեբաններ, ԱրՊՀ «Հոգեբանություն» կրթական ծրագրի ուսանողներ:
Սեպտեմբերի 24-ից ԱրՊՀ-ում ԱՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ «Աջակցություն Արցախի երիտասարդներին» միջոցառման շրջանակում մեկնարկել են «Մեդիագրագիտություն և քննադատական մտածողություն» խորագրով երկօրյա դասընթացներ, որոնց մասնակցել են Արցախի Հանրապետությունում գործող բուհերի ուսանողներ։ Դասընթացները վարել են ՀՀ մեդիափորձագետներ Արմեն Սարգսյանը և Նունե Հախվերդյանը։
ԱրՊՀ-ի ՈՒԽ-ի Պանելային քննարկումների ակումբի նախաձեռնությամբ  սեպտեմբերի 22-ին կազմակերպվեց առաջին պանելային  քննարկումը՝  «Ապագայի մեր տեսլականը» խորագրով։ Որպես մոդերատոր հանդես եկավ ակումբի անդամ, ՈՒԽ նախագահ Արա Սարգսյանը, ով ելույթի խոսքում նշեց ակումբի բացման անհրաժեշտության, նպատակների մասին, այն է.  
Սեպտեմբերի 21-ին ԱՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները, խորհրդարանի փոխնախագահ Գագիկ Բաղունցի գլխավորությամբ, հանդիպել են Արցախի պետական համալսարանի գիտխորհրդի և ուսխորհրդի անդամների հետ:
Սեպտեմբերի 13-ը նշվում է որպես Ծրագրավորողի միջազգային օր: ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետում օրերս կազմակերպվել է ինտելեկտուալ խաղ՝ նվիրված Ծրագրավորողների միջազգային օրվան: Ողջունելով ներկաներին` «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա» ամբիոնի վարիչ Վազգեն Առստամյանը շնորհավորել է Ծրագրավորողի միջազգային օրվա առթիվ` կարևորելով ծրագրավորողի մասնագիտությունն ու նրա դերը ժամանակակից աշխարհում: Միջոցառման նախաձեռնությունը «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա» ամբիոնինն էր, կազմակերպչական աշխատանքներով զբաղվել են ամբիոնի դասախոսներ Շողիկ Գրիգորյանը, Անուշ Հարությունյանը, Աննա Գալստյանը և «Տեղեկատվական համակարգեր» մասնագիտության մագիստրանտներ:
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման օրը Արցախի պետական համալսարանում նշանավորվեց առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությամբ: Առաջին կուրսեցիների երդման արարողությունը մայր բուհի ավանդական միջոցառումներից է: Սեպտեմբերի 21-ին ԱրՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ կայացավ երդման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ԱՀ պետնախարար, ԱրՊՀ խորհրդի նախագահ Արտակ Բեգլարյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, հասարակական գործիչ, բարերար Ռուբեն Վարդանյանը, ԱՀ ԿԳՄՍ նախկին նախարար Նարինե Աղաբալյանը, համալսարանականներ: Միջոցառումը մեկնարկեց լռության րոպեով ու ծաղիկներ խոնարհելով՝ ի հիշատակ Արցախյան պատերազմներում նահատակված հերոսների:
Արցախի Հանրապետության իշխանություններին, կուսակցությունների ղեկավարներին, իշխանամետ և ընդդիմադիր ուժերին, քաղաքացիներին, Հարգելի՛ հայրենակիցներ, Արցախի մայր բուհը մեր երկրի համար բախտորոշ բոլոր իրադարձությունների ժամանակ եղել է առաջամարտիկներից մեկը: Այդպես էր  1988-ի շարժման ժամանակ և Արցախյան բոլոր պատերազմների ու սահմանային սրացումների ընթացքում: Որպես մայր բուհ գիտակցելով մեր երկրին պատուհասած օրհասական վիճակը և պարտավորություն ստանձնելով հանուն մեր երկրի լինելիության պայքարում մեր բաժին ներդրումն ունենալու՝ խնդրում և հորդորում ենք. -Համախմբվել, ձևավորել համաժողովրդական շարժում՝ հաղթահարելով ներքին հակասությունները: -Ձևավորել մեկ միասնական օրակարգ, որը միտված կլինի մեր հայրենիքի ու մեր ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, Արցախի Հանրապետության լինելիությանը և արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացմանը: -Հանրահավաքները, երթերը, զանգվածային բոլոր միջոցառումները կազմակերպել այնպես, որ  չխաթարվի գործող կառույցների բնականոն աշխատանքը: -Մեր գործունեությամբ չվտանգենք հայրենիքում հաստատված փխրուն խաղաղությունը, անվտանգությունը, սահմանին կանգնած զինվորի կյանքը: -Արցախի պետական համալսարանի համար բոլոր սկզբունքներից վեր է հայրենիքի, պետության, ազգային շահը, և համատեղ ուժերով կանենք հնարավորը՝ այդ գերակա սկզբունքներին ծառայելու համար: Խաղաղություն, համերաշխություն և առաջընթաց մեր վճռական պայքարում: ԱրՊՀ ռեկտորատ, ԱրՊՀ ուսանողական խորհուրդ:
ԱրՊՀ-ում շարունակվում է «Իրազեկ ուսանող» ծրագիրը, որի շրջանակում համալսարանի առաջին կուրսերի ուսանողների հետ հանդիպում են համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները և ներկայացնում ուսանողների իրավունքներն ու պարտականությունները, բուհում գործող կանոնակարգերը, ուսումնական գործընթացի կազմակերպման, քննաշրջանի, կրեդիտների, ՄՈԳ-ի հաշվարկման, էլեկտրոնային ուսուցման հարթակի և համալսարանին վերաբերող այլ հարցերի մասին տեղեկատվություն: