
Հանրապետությունում առատ ձյան տեղումների պատճառով ստեղծված իրավիճակի հետ կապված երեկ ԱրՊՀ-ում տեղի ունեցած ռեկտորատի արտահերթ նիստում որոշում էր կայացվել 2-րդ կիսամյակի 1-ին ընթացիկ ստուգումները հետաձգել մեկ շաբաթով և կազմակերպել սույն թվականի ապրիլի 4-ից 8-ը, իսկ ուսումնական պարապմունքները շարունակել ըստ գործող դասացուցակի:
Չնայած եղանակային դժվար պայմաններին՝ ԱրՊՀ-ում պարապմունքները շարունակվում են բնականոն հունով:
21 Մարտ 2022

Հարգելի’ Սրբուհի Ռաֆայելի,
Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր ընտրվելու կապակցությամբ։
21 Մարտ 2022

Հանրապետությունում առատ ձյան տեղումների պատճառով ստեղծված իրավիճակի հետ կապված այսօր ԱրՊՀ-ում տեղի է ունեցել ռեկտորատի արտահերթ նիստ, որի ընթացքում որոշվել է.
21 Մարտ 2022

Մարտի 18-ին տեղի է ունեցել ԱրՊՀ մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի կողմից «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաներից 9-12-րդ դասարանների աշակերտների շրջանում կազմակերպված օլիմպիադաների արդյունքների ամփոփման և պարգևատրման արարողություն:
Օլիմպիադաներում մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտները պարգևատրվել են պատվոգրերով, գրքերով, մյուս մասնակիցները՝ հավաստագրերով ու գրքերով:
18 Մարտ 2022

«Ներկա պայմաններում ցանկացած ձևաչափով կազմակերպված ուսանողական միջոցառում ողջունելի է և միտված է համալսարանական առօրյայի ակտիվացմանը: 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակի հետ կապված ընկճվածություն կա հանրության շրջանում, բայց մեր ուսանողությունն այս միջոցառմամբ մեկ անգամ ևս շեշտեց, որ պետք է հույսը երբեք չկորցնել, շարունակել պայքարել, ապրել ու արարել հայրենիքում, պայքարել հանուն կյանքի, հանուն Արցախի: Միջոցառումը հայրենասիրական յուրահատուկ դաս էր, որի ընթացքում ներկայացվեց պատերազմի սկիզբը, ընթացքը և ավարտը»,-այսպես բնորոշեց ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի դեկան Վոլոդյա Միրզոյանը երեկ ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումը:
18 Մարտ 2022

Ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Շուշանիկ Սաղյանը նախաձեռնել է գիտական սեմինար «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի ուսումնառողների համար՝ «Հաղորդակցման հմտություններ» թեմայով: Սեմինարի նպատակն է ուսանողներին ծանոթացնել հաղորդակցման հմտությունների համակարգին, բաղադրիչներին՝ իմացաբանական շահադրդվածության և մասնագիտական կարողունակության սահմաններում:
17 Մարտ 2022

Մարտի 17-ին ԱրՊՀ-ում համալսարանի ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների և ավարտական խմբերի ուսանողների հետ հանդիպում է ունեցել «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի կադրերի հավաքագրման բաժնի տնօրեն Գոռ Նազարյանը, ներկայացրել կրթական հիմնադրամի կողմից առաջիկայում իրականացվելիք ծրագրերը, հանդես եկել ԱրՊՀ-ի հետ համագործակցությունն ակտիվացնելու առաջարկությամբ:
17 Մարտ 2022

Համաձայն ԱրՊՀ ուսումնական պլանի՝ ավարտական կուրսերի 6 մասնագիտական խմբերում նախատեսվում է 8 շաբաթ տևողությամբ փորձուսուցում, որը սկսվել է փետրվարի 7-ից և կտևի մինչև ապրիլի 2-ը: Փորձուսուցումը ընթանում է երկու փուլով՝ուսումնական և արտադրական:
ԱրՊՀ փորձուսուցման բաժնի պետ Անուշ Հայրապետյանի խոսքով՝ փորձուսուցումը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով 20-ից ավելի ուսանողներ ունեցող խմբերը բաժանվել են ենթախմբերի:
16 Մարտ 2022

Մարտի 16-ին ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը հանդիպել է համալսարանի ստորաբաժանումների պատասխանատուների և ուսանողական խմբերի ավագների հետ, խոսել հանրապետությունում տիրող իրավիճակի, համալսարանի ընթացիկ և առաջիկայում նախատեսվող աշխատանքների մասին:
16 Մարտ 2022

Մարտի 15-ին ԱրՊՀ կենսաբանության և քիմիայի ամբիոնի նախաձեռնությամբ հանրակրթական դպրոցների աշակերտների շրջանում կազմակերպվել է օլիմպիադա «Կենսաբանություն» առարկայից, որին մասնակցել են 9-12-րդ դասարանների աշակերտներ։
16 Մարտ 2022