Արցախի պետական համալսարան
ԱրՊՀ-ում հոկտեմբերի 17-ից մեկնարկել են առկա ուսուցման համակարգի առաջին կիսամյակի առաջին ընթացիկ ստուգումները:
Քննաշրջանին նախորդել են առաջին կուրսեցիների հետ հանդիպումները, որոնց ընթացքում ուսանողները տեղեկացվել են քննությունների անցկացման կարգի, իրենց իրավունքների և պարտականությունների մասին:
Ուսումնական գործընթացի վերահսկման, տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգերի սպասարկման բաժինների կողմից իրականացվել են նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքները, ինչի արդյունքում հաջողվել է գլխավոր մասնաշենքի քննական սենյակներում ապահովել համացանց, խուսափել կազմակերպական և տեխնիկական խնդիրներից:
ՈՒԳՎ բաժնի կողմից վերահսկվում են նաև թեստերի մուտքագրման ընթացքն ու դրանց որակը: Պարբերաբար թարմացվում են թեստերը, ենթարկվում փորձաքննության, ժամանակին վերացվում կամ շտկվում առկա վրիպակներն ու բացթողումները:
Նշենք, որ քննաշրջանը կտևի մինչև հոկտեմբերի 28–ը: