Արցախի պետական համալսարան

Անուշ Բաբայանը «Դասավանդի`ր, Հայաստան»-ի կողմից առաջարկվող կրթաթոշակակիրներից է։ Արցախի պետական համալսարանի շրջանավարտը, շահելով կրթաթոշակը, այժմ միացել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին և դասավանդում է Մարտունու շրջանի Խնուշինակ համայնքում։  Անուշը նշում է՝ եթե անգամ չդառնար կրթաթոշակակիր, միևնույն է՝ դիմելու էր Ուսուցիչների առաջնորդության ծրագրին. պատճառը գաղափարական էր. «Մեր համայնքներում մասնագիտական մի շարք առարկաներ չեն դասավանդվում, Արցախում նույնպես այդ խնդիրը առկա է։ Այս ծրագրի միջոցով ես փորձում եմ իմ չափով այդ բացը լրացնել, և միևնույն ժամանակ օգտակար լինել երկրիս»,- նշում է Անուշը, ով թեև առաջին տարին է ուսուցչի դերում, սակայն արդեն վստահ է իր ապագայի պլաններում՝ այն կրթության ոլորտում է շարունակելու։

Այսօր ավելի քան երբևէ բոլորիս քայլ անելու ժամանակն է։ Այդ ճանապարհին «Դասավանդի’ր, Հայաստան»-ը առաջարկում է նաև ուսման վարձը փոխհատուցող կրթաթոշակ 500.000 դրամի չափով՝ անկախ նրանից ուսանողը սովորում է վճարովի, թե անվճար համակարգում։

Այս պահին Արցախի տարբեր շրջաններում դասավանդում են 15-ից ավել շրջանավարտներ, ովքեր սովորել են Արցախի եւ Հայաստանի հանրապետության տարբեր համալսարաններում։

Ծանոթացի՛ր պայմաններին և դիմի՛ր հիմա։