Արցախի պետական համալսարան
Հունիսի 21-23-ը Արցախի պետական համալսարանի իրավաբանական կլինիկայի պատվիրակությունը աշխատանքային այցով ՀՀ-ում էր։ Պատվիրակության կազմում էին ԱրՊՀ իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.թ. Տաթև Գևորգյանը, իրավաբանական կլինիկայի համակարգող Լիանա Մայիլյանը և կլինիկայի փաստաբան Աշոտ Ապրեսյանը։
Հարգելի՛ Արսեն Ալեքսանդրի, Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ ԳԱԱ  հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվելու առթիվ:
Հարգելի՛ պարոն Քեշիշյան, Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝  Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ ընտրվելու առթիվ: Մեծ է Ձեր ավանդը Արցախի Հանրապետությունում երաժշտարվեստի զարգացման, արվեստի միջոցով ազգային-հայրենասիրական ճշմարիտ գաղափարներով սերունդներ դաստիարակելու գործում: Ուզում եմ առանձնացնել հատկապես Ձեր արդյունավետ համագործակցությունը Արցախի պետական համալսարանի հետ, որի շնորհիվ այս տարիների ընթացքում Դուք դարձել եք Արցախի Մայր բուհի հարազատ բարեկամներից մեկը:
2021-2022 ուտարում Արցախի պետական համալսարանը թողարկեց առկա և հեռակա ուսուցման համակարգերի բակալավրիատի 356 և մագիստրատուրայի՝ 145 շրջանավարտ։ Շրջանավարտների դիպլոմների շնորհման հանդիսավոր արարողությունները, ըստ ֆակուլտետների, տեղի ունեցան ԱրՊՀ պուրակում՝ զոհված ուսանող-ազատամարտիկների հուշակոթողի մոտ։
Համալսարանում ձևավորված բարի ավանդույթին հավատարիմ՝ բնագիտական ֆակուլտետի շրջանավարտների ավարտական վկայականների շնորհման արարողությունը ևս մեկնարկեց ԱրՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հուշակոթողին ծաղիկներ խոնարհելով և հարգանքի տուրք մատուցելով: 2021-2022 ուստարում ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետը թողարկում է բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման համակարգերի 127 շրջանավարտ: Դիպլոմների շնորհման արարողությանը ներկա էին ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, ֆակուլտետի ղեկավար կազմը, դասախոսներ:
Պատմության և իրավագիտության ֆակուլտետը 2021-2022 ուստարում թողարկում է բակալավրիատի և մագիստրատուրայի 98 շրջանավարտ: Շրջանավարտների դիպլոմների շնորհման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց լռության րոպեով ու ծաղիկներ խոնարհելով ԱրՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակին: Շրջանավարտներին ելույթներով շնորհավորել և բարեմաղթանքներ են հղել ԱրՊՀ գիտության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր, պ.գ.դ., պրոֆեսոր Վալերի Ավանեսյանը, ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Արմինե Խաչատրյանը, կերպարվեստի և գծագրության ամբիոնի վարիչ, ԱՀ վաստակավոր նկարիչ, պրոֆեսոր Լավրենտ Ղալայանը, պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Նունե Սարումյանը, իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.թ. Տաթև Գևորգյանը:
2021-2022 ուստարում ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետն ավարտում է բակալավրիատի և մագիստրատուրայի 86 շրջանավարտ: Դիպլոմների շնորհման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ԱրՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: Արարողությունը մեկնարկեց լռության րոպեով ու ծաղիկներ խոնարհելով՝ ի հիշատակ հանուն հայրենիքի անմահացած հերոսների:
Տնտեսագիտության ֆակուլտետում շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը տեղի ունեցավ հունիսի 14-ին՝ ԱրՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: Համալսարանականները մեկ րոպե լռությամբ ու ծաղիկների խոնարհմամբ հարգեցին նահատակների հիշատակը՝ նախքան արարողության մեկնարկը: 2021-2022 ուստարում տնտեսագիտության ֆակուլտետը թողարկում է բակալավրիատի ու մագիստրատուրայի առկա և հեռակա համակարգերի 88 շրջանավարտ:
Հունիսի 13-ին ԱրՊՀ է այցելել Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի (ՀՀԱԱ) խորհրդի անդամ, «ՓԻ-ԷՅՉ-ՓԻ » ՓԲԸ տնօրեն, տնտեսագետ Հովհաննես Պետրոսյանը և հանդիպում ունեցել տնտեսագիտության ֆակուլտետի դասախոսների, ուսանողության հետ:
Մեկնարկել են ԱրՊՀ շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունները: ԱրՊՀ ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնի տվյալներով՝ 2021-2022 ուստարում բակալավրիատի առկա և հեռակա ուսուցման համակարգն ավարտում է 356, իսկ մագիստրատուրան՝ 145 շրջանավարտ: Դիպլոմների հանձնման արարողությունները բուհում յուրաքանչյուր տարի կազմակերպվում է հանդիսավոր պայմաններում: Այս ուստարվա առաջին հանդիսավոր արարողությունը մանկավարժության և սպորտի ֆակուլտետում էր, որը տեղի ունեցավ հունիսի 13-ին՝ ԱրՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: Համալսարանականները ծաղիկներ են խոնարհել՝ հարգանքի տուրք մատուցելով ի հիշատակ հանուն հայրենիքի պատերազմներում անմահացած քաջորդիների: