Արցախի պետական համալսարան
Դեկտեմբերի 9-ին ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ «Հոգեբանություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողները մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Իննա Մկրտչյանի նախաձեռնությամբ 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողների համար կազմակերպել են դաս-միջոցառում, որը նվիրված էր 20-րդ դարի գիտնականներից մեկին` հոգեբան Զիգմունդ Ֆրոյդին:
ԱրՊՀ Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ին  տեղի է ունեցել «Թվային բիզնեսը Արցախում» թեմայով հանդիպում-քննարկում Արցախում թվային մարքետինգի մասնագետ Դավիթ Գաբրիելյանի հետ։
ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական լեզուների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ․, Սիրվարդ Ստեփանյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 7-ին կազմակերպվել է դաղստանցի հրեա գրող Գադիմ Ամիրովի «Արցունքներ դրախտում» վեպի քննարկումը։ Վեպը լույս է տեսել ռուսերենով 2022թ․ Մոսկվայում, անմիջապես թարգմանվել է հայերեն, гրքի շնորհանդեսը եղել է Մոսկվայում, Երևանում թարգմանության շնորհանդեսին ներկա է եղել նաև հեղինակը։ Ըստ հեղինակի՝ վեպն ունի ճանաչողական նշանակություն։ Վեպի հիմքը 2020թ․ Արցախյան պատերազմն է։ Այն ճշմարտության մասին է, և հեղինակն էլ դեպի ճշմարտությունը քայլող մարդն է։
Բուհ֊դպրոց֊իրավապահ մարմիններ համագործակցության շրջանակներում  Ստեփանակերտի N5 միջնակարգ դպրոցում ԱրՊՀ իրավունքի ամբիոնի կողմից 9֊րդ դասարանի աշակերտների հետ անց է կացվել «Անչափահասների իրավագիտակցական դաստիարակություն» խորագրով հանդիպում֊քննարկում:
Դեկտեմբերի 7-ին, «Իրավագիտություն» կրթական ծրագրի 1֊ին կուրսեցիների մասնակցությամբ, կուրսղեկ ի.գ.թ., դոցենտ Ռիտա Առուստամյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ գիտական քննարկում` նվիրված Սահմանադրության 24֊րդ հոդվածով ամրագրված կյանքի իրավունքին` «Մահապատժի հիմնախնդիրները» խորագրով։ Մինչ զեկույցների լսումը` ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը։
Տնտեսագիտության ֆակուլտետում կազմակերպվեց հերթական միջոցառումը: Ֆինանսահաշվային ամբիոնի ավագ դասախոս Արևիկ Ալեքսանյանի նախաձեռնությամբ «Ֆինանսներ» (ըստ ոլորտի) մասնագիտությամբ 1-ին կուրսի ուսանողները կազմակերպեցին ընթերցումներ` ամփոփելով իրենց խմբային աշխատանքները «Ֆինանսական շուկաներ և ինստիտուտներ» դասընթացից:
ԱՀ Սահմանադրության ընդունման հանրաքվեի օրվան ընդառաջ Արցախի պետական համալսարանի իրավունքի ամբիոնի նախաձեռնությամբ այսօր մայր բուհի «Իրավագիտություն» մասնագիտությամբ սովորող 2֊րդ կուրսի մի խումբ ուսանողներ այցելել են Ստեփանակերտի N 8 ավագ դպրոց և 8-9-րդ դասարանների աշակերտներին ներկայացրել Սահմանադրության կարևորությունն ու անհրաժեշտությունը, հիմնական դրույթները։
ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում ուսումնական գործընթացին զուգահեռ շարունակվում են տարաբնույթ միջոցառումներ կազմակերպվել, որոնց ընթացքում ուսանողները տեսական դասընթացներից ստացած իրենց գիտելիքները դրսևորում են գործնական առաջադրանքներով: Հերթական միջոցառումը դեկտեմբերի 6-ին կազմակերպել է ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս, տ.գ.թ. Գոհար Սարգսյանը «Ֆինանսներ» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողների հետ՝ «Ֆինանսական հաշվառում» դասընթացի շրջանակներում:
Դեկտեմբերի 3-ը նշվում է որպես հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր։ Հաշմանդամություն ունեցող, ուսուցման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ուշադրության պակաս և գերակտիվության համախտանիշ (ՈՒՊԳՀ), աուտիզմ, մտավոր թերզարգացվածություն ունեցող երեխաների հետ աշխատանքի և դաստիարակության առանձնահատկությունների մասին են խոսել Արցախի պետական համալսարանի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Ռոզալյա Հարությունյանի նախաձեռնությամբ «Հոգեբանություն» 1-ին և 3-րդ կուրսերի ուսանողների կազմակերպած միջոցառման ընթացքում:
Բուհ֊դպրոց֊իրավապահ մարմիններ համագործակցության շրջանակներում  Ստեփանակերտի N9 միջնակարգ դպրոցում ԱրՊՀ իրավունքի ամբիոնի կողմից անց է կացվել «Անչափահասների իրավագիտակցական դաստիարակություն» խորագրով հանդիպում֊քննարկում 8֊ից 9֊րդ դասարանների աշակերտների հետ։ Միջոցառումը իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.թ. Տաթև Գևորգյանի և Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային ոստիկանության վարչության անչափահասների գործերով բաժնի պետ Հարություն Սահակյանի համատեղ գաղափարն է։