Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ին  տեղի է ունեցել «Թվային բիզնեսը Արցախում» թեմայով հանդիպում-քննարկում Արցախում թվային մարքետինգի մասնագետ Դավիթ Գաբրիելյանի հետ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախում թվային մարքետինգի արդի վիճակին և զարգացման միտումներին, ինչպես նաև սոցիալական ցանցերում բիզնես էջերի զարգացմանը։
Հանդիպումը անց է կացվել ինտերակտիվ մեթոդով, բանախոսը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, ծավալվել է քննարկում: