Արցախի պետական համալսարան
Դեկտեմբերի 7-ին, «Իրավագիտություն» կրթական ծրագրի 1֊ին կուրսեցիների մասնակցությամբ, կուրսղեկ ի.գ.թ., դոցենտ Ռիտա Առուստամյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ գիտական քննարկում` նվիրված Սահմանադրության 24֊րդ հոդվածով ամրագրված կյանքի իրավունքին` «Մահապատժի հիմնախնդիրները» խորագրով։
Մինչ զեկույցների լսումը` ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը։
 
Միջոցառման ընթացքում ուսանողները հանդես եկան զեկուցումներով՝ խնդրի շուրջ ներկայացնելով իրենց տեսակետները։
Միջոցառումն ամփոփվեց ակտիվ քննարկումներով, հարց ու պատասխաններով և կարծիքների փոխանակմամբ։