Արցախի պետական համալսարան
ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի տնտեսագիտության տեսության և կառավարման ամբիոնի «Կառավարում» մասնագիտացման մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողներն ԱրՊՀ-ում անցնում են գիտամանկավարժական փորձուսուցում։
Մարտի 21-ին լրացավ Արցախի շրջափակման 100-րդ օրը։ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվել է ակցիա՝ վերահաստատելու պայքարի կամքը և արցախցու ձայնը լսելի դարձնելու համայն աշխարհին։ Արցախի պետական համալսարանի ուսանողներն ու դասախոսները մասնակցել են ակցիային, հանդես եկել ելույթներով։
Մարտի 21-ին ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի իրավունքի ամբիոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քրեագիտական կոնֆերանս` նվիրված ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում տեղ գտած խնդրահարույց փոփոխություններին, ինչպես նաև ԱՀ֊ում դրանց կիրառման նպատակահարմարությանը։
Մարտի 20-ին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է ԱրՊՀ «Թարգմանչական գործ» 4-րդ կուրսի ուսանողների հետ, ովքեր երկշաբաթյա փորձուսուցում են անցնելու խորհրդարանում:
Հարգարժա’ն Նորայր Յակովի Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ ԱՀ ԿԳՄՍ նախարար նշանակվելու կապակցությամբ։ Մեր երկրի համար այս բարդ ու դժվար իրավիճակում պատասխանատու պաշտոն ստանձնելը առաջին հերթին անխոնջ ծառայություն է հայրենիքին ու առաքելություն։ Ձեր անցած ճանապարհը՝ դեռևս պատանեկության տարիքից սկսած հայրենիքի պաշտպանության վեհ գործին նվիրվելն ու հետագա ողջ ընթացքը, վկայում են, որ Ձեզ համար գերակա սկզբունքը հայրենիքի ու պետության շահը վեր դասելն է ու ծառայելը հանուն այդ սկզբունքի։
Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է Արցախի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի երկարամյա վաստակ ունեցող դասախոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Մելս Վաչագանի Մինասյանը: Մեծ է Մելս Մինասյանի ավանդը համալսարանի զարգացման և «Ֆիզիկա» մասնագիտության կայացման գործում: Նա իր մասնագիտական կարողությունների և մարդկային որակների շնորհիվ վայելում էր գործընկերների և ուսանողների սերն ու հարգանքը:
Արցախը Հայաստանին կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում հանրությանը մարդասիրական ծրագրերով աջակցություն ցուցաբերելու ԱՀ պետնախարարի կոչին է միացել ԱրՊՀ շուրջ 70 ուսանող:
ԱրՊՀ-ն «Հոգեբանություն» կրթական ծրագրով թողարկում է աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող մասնագետներ։ Այդ աշխատանքներին են միտված ոչ միայն տարեցտարի կատարելագործվող ուսումնական պլաններն ու կրթական նյութերը, այլ նաև կազմակերպվող տարաբնույթ միջոցառումները։
ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի «Մաթեմատիկա» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողների կիրառական փորձուսուցումն անցել է Ստեփանակերտի Ա.Սախարովի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում: Փորձուսուցման ավարտին ուսանողների կողմից դպրոցում կազմակերպվել են հետաքրքիր միջոցառումներ:
ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը կազմակերպել է միջոցառում՝ նվիրված կանանց միջազգային օրվան։ Միջոցառմանը ուսանողները հանդես են եկել ասմունքով, երաժշտական, պարային կատարումներով։ Ֆակուլտետի դեկան Ռուզաննա Մանգասարյանը և ամբիոնների վարիչները շնորհակալություն են հայտնել ուսանողներին՝ կարևորելով մշակութային միջոցառումների դերն ու նշանակությունն ուսումնական գործընթացում։
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21