Արցախի պետական համալսարան
Հարգարժա’ն Նորայր Յակովի
Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ ԱՀ ԿԳՄՍ նախարար նշանակվելու կապակցությամբ։
Մեր երկրի համար այս բարդ ու դժվար իրավիճակում պատասխանատու պաշտոն ստանձնելը առաջին հերթին անխոնջ ծառայություն է հայրենիքին ու առաքելություն։ Ձեր անցած ճանապարհը՝ դեռևս պատանեկության տարիքից սկսած հայրենիքի պաշտպանության վեհ գործին նվիրվելն ու հետագա ողջ ընթացքը, վկայում են, որ Ձեզ համար գերակա սկզբունքը հայրենիքի ու պետության շահը վեր դասելն է ու ծառայելը հանուն այդ սկզբունքի։
Դուք Արցախի պետական համալսարանի այն շրջանավարտներից եք, որոնցով մայր բուհը հպարտանալու հիմքեր ունի, ինչպես նաև համագործակցության հարուստ ու բովանդակալից անցած ճանապարհ, որը, լիահույս եմ, դեռ պիտի շարունակվի՝ արձանագրելով նորանոր հաջողություններ։
Հավատացած եմ, որ Ձեր մասնագիտական գիտելիքների, մարդկային որակների ու պատասխանատու ոլորտում ունեցած փորձի արդյունքում կհաջողեք կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնում՝ նպաստելով բնագավառի շարունակական բարելավման և զարգացման գործընթացին։
Մաղթում եմ Ձեզ արդյունավետ աշխատանք՝ հայտնելով նաև իրականացվելիք ծրագրերին մեր ակտիվ մասնակցության և աջակցելու պատրաստակամությունը՝ ի շահ մեր հայրենիքի զարգացման։