Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ-ն «Հոգեբանություն» կրթական ծրագրով թողարկում է աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող մասնագետներ։ Այդ աշխատանքներին են միտված ոչ միայն տարեցտարի կատարելագործվող ուսումնական պլաններն ու կրթական նյութերը, այլ նաև կազմակերպվող տարաբնույթ միջոցառումները։

Հերթական միջոցառումը «Ծանր կամ մահացու հիվանդություններ ունեցող անձանց հետ հոգեբանական աշխատանքի առանձնահատկությունները» թեմայով էր, որը կազմակերպվել է մանկավարժության և հոգեբության ամբիոնի դասախոս Ռոզալյա Հարությունյանի նախաձեռնությամբ՝ «Հոգեբանություն» 1-ին և 3-րդ կուրսերի ուսանողների ակտիվ մասնակցութամբ։ Միջոցառմանն ուսանողները ելույթներ են ունեցել՝ ներկայացնելով պալիատիվ խնամքի առանձնահատկությունները, հոգեբանների ներդրումը այդ խնդրի բարձրաձայնման հարցում, հոգեբանական աշխատանքի յուրահատկությունները, բժշկական, հոգեբանական միջամտության և հիվանդի հարազատների հետ աշխատանքի նորմերը։
Միջոցառմանը ներկա էին ՈւՇՀՀՏԱԳ պրոռեկտոր, հ.գ.թ., դոցենտ Վիտյա Յարամիշյանը, մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, մ.գ.թ., դոցենտ Էլադա Բաղդասարյանը, հ.գ.թ., պրոֆեսոր Արզիկ Մխիթարյանը, հ.գ.թ., դոցենտ Լուսինե Ղարախանյանը, ուսանողներ։
Միջոցառումը և ուսանողների ակտիվությունը կարևորել են հոգեբան մասնագետները՝ նմանաբնույթ աշխատանքները համարելով ուսումնական գործընթացի անհրաժեշտ բաղադրիչ։