Արցախի պետական համալսարան
Համաձայն գիտխորհրդի կողմից հաստատված 2022-2023 ուսումնական տարվա ԱրՊՀ ուսումնական գործունեության օրացույցի` այսօր՝ հունվարի 9-ին, մեկնարկել են հեռակա ուսուցման համակարգի 1-ին կիսամյակի /ձմեռային/ պարապմունքները, որոնք կտևեն մինչև հունվարի 27-ը:   Ավարտական խմբերում պարապմունքները կկազմակերպվեն հունվարի 9-ից մինչև փետրվարի 13-ը, իսկ փորձուսուցումը՝ հունվարի 16-27-ը:
Սիրելի’ ուսանողներ, Հարգելի’ գործընկերներ,   Անցնող տարին լի էր դժվարություններով ու մարտահրավերներով, որոնք ձեզ հետ միասին կարողացանք համատեղ ջանքերով հաղթահարել՝ արդյունավետ իրականացնելով նախանշած ծրագրերը ուսումնական, գիտակրթական, մարզամշակութային և մի շարք այլ ուղղություններով՝ արձանագրելով հաջողություններ բարդ ու դժվարին պայմաններում։
Դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ համաժողովրդական հանրահավաք, որին մասնակցել են հազարավոր արցախցիներ։    
Դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ համաժողովրդական հանրահավաք, որին մասնակցել են հազարավոր արցախցիներ։    
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը անհիմն պատճառաբանություններով փակել է Լեռնային Ղարաբաղը (Արցախը) Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը` Լաչինի միջանցքը՝ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրի դրույթները, կոպտորեն խախտելով քաղաքացիների ազատ տեղաշարժվելու, կրթություն, սնունդ և բժշկական օգնություն ստանալու հիմնարար իրավունքները:
Դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ԱրՊՀ գիտխորհրդի տարեվերջյան նիստը, որի ընթացքում քննարկվել և որոշում է ընդունվել՝ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողական կառույցների անունից կոչով դիմելու Հայաստանի Հանրապետության և արտերկրի առաջատար բուհերին՝ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման խնդրի հետ կապված հնարավոր քայլերը ձեռնարկելու և խնդրի լուծմանը աջակցելու նպատակով: Կոչը կթարգմանվի տաբեր լեզուներով և կուղարկվի արտերկրի առաջատար բուհերին:
ԱրՊՀ-ում այսօր կայացած ռեկտորատի նիստի ընթացքում ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը «ԱրՊՀ 50-ամյակ» հուշամեդալ է շնորհել ԱՀ պետական նախարարի հասարակական հիմունքներով խորհրդական Յակոբ Իփճեանին ԱրՊՀ գլխավոր մասնաշնեքի կահավորման և մի շարք այլ ծրագրերի իրականացման գործում ավանդ ունենալու համար: ԱրՊՀ ռեկտորը շնորհակալագիր է շնորհել նաև ԱՀ պետական նախարարի աշխատակազմի «Մարդասիրական և զարգացման ծրագրերի համակարգման» բաժնին՝ ԱրՊՀ հիմնանորոգված գլխավոր մասնաշենքի կահավորմանը ցուցաբերած աջակցության համար:
ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի «Լրագրություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողները դեկտեմբերի 21-ին հրավիրել են «Լրագրություն բաժնի SWOT վերլուծություն» թեմայով քննարկում, որին ներկա էին նաև ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, բանասիրական ֆակուլտետի դեկան Լուսինե Մարգարյանը, գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ Նոնա Դավթյանը, ստորաբաժանումների ղեկավարներ:
Քննաշրջանին զուգընթաց ԱրՊՀ-ում շարունակվում է ուսանողական ակտիվ կյանքը նաև տարաբնույթ միջոցառումներ կազմակերպելով: ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի և «Հոգեբանություն» կրթական ծրագրի ուսանողների նախաձեռնությամբ դեկտեմբերի 20-ին ԱրՊՀ-ում կազմակերպվել է հոգեբանական թիմային մրցույթ՝ «Հաղորդակցման շքեղությունը» թեմայով, որին մասնակցել են Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ, Շուշիի և Հադրութի ավագ դպրոցների աշակերտներից կազմված թիմերը: Հոգեբանական կենտրոնի տնօրեն Անահիտ Գասպարյանի խոսքով՝ մրցույթի նպատակն է բուհ-դպրոց կապի ամրապնդումը, աշակերտների մոտ պոզիտիվ հաղորդակցման հմտություններ ձևավորելն ու զարգացնելը, փոխգործակցության հմտությունները սովորեցնելը, ինչպես նաև հաղորդակցման տարբեր միջոցների հետ ծանոթացնելը: