Արցախի պետական համալսարան
Քննաշրջանին զուգընթաց ԱրՊՀ-ում շարունակվում է ուսանողական ակտիվ կյանքը նաև տարաբնույթ միջոցառումներ կազմակերպելով: ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի և «Հոգեբանություն» կրթական ծրագրի ուսանողների նախաձեռնությամբ դեկտեմբերի 20-ին ԱրՊՀ-ում կազմակերպվել է հոգեբանական թիմային մրցույթ՝ «Հաղորդակցման շքեղությունը» թեմայով, որին մասնակցել են Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ, Շուշիի և Հադրութի ավագ դպրոցների աշակերտներից կազմված թիմերը: Հոգեբանական կենտրոնի տնօրեն Անահիտ Գասպարյանի խոսքով՝ մրցույթի նպատակն է բուհ-դպրոց կապի ամրապնդումը, աշակերտների մոտ պոզիտիվ հաղորդակցման հմտություններ ձևավորելն ու զարգացնելը, փոխգործակցության հմտությունները սովորեցնելը, ինչպես նաև հաղորդակցման տարբեր միջոցների հետ ծանոթացնելը:
Դեկտեմբերի 16-ին ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնը կազմակերպել է միջոցառում: «Լրագրություն» կրաթական ծրագրի ուսումնական պլանում ընդգրկված «Ղարաբաղյան հակամարտության լուսաբանումը միջազգային մամուլում» դասընթացի շրջանակում դասընթացավար, ամբիոնի դասախոս Անուշ Դոլուխանյանի նախաձեռնությամբ ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի «Լրագրություն» 4-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ կազմակերպվել են «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուսաբանման տիպաբանությունը միջազգային մամուլում» թեմայով մեդիաընթերցումներ:
Դեկտեմբերի 16-ին ԱրՊՀ մանկավարժության և սպորտի ֆակուլտետի մանկավարժության և հոգեբանության ամբիոնը հերթական միջոցառումն է կազմակերպել: «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները «Սոցիալական մանկավարժություն» դասընթացի շրջանակում դասընթացավար Արմինե Աբալյանի նախաձեռնությամբ հանդես են եկել «Սոցիալական մանկավարժի գործունեության ուղղությունները» թեմայով ընթերցումներով՝ ամփոփելով իրենց խմբային աշխատանքները դասընթացից:
ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության ամբիոնը «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողների հետ կազմակերպել է գիտական սեմինար «Բանասիրության նորություններ» թեմայով: Գիտական սեմինարը միտված էր ուսանողների հետազոտական կարողությունների, գիտական գրականությունից և տարբեր աղբյուրներից օգտվելու, վերլուծական և հաղորդակցական հմտությունների զարգացմանը, սեփական տեսակետները փաստարկելուն և նոր գաղափարներ գեներացնելուն:
ԱրՊՀ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ Ա. Ռ. Բաղդասարյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է միջոցառում` «Տարրական դպրոցում ուսումնական գործընթացին առաջադրվող ժամանակակից պահանջները» թեմայով: Միջոցառմանը մասնակցել են նաև հ. 2 միջնակարգ դպրոցի դասվարները, դասախոսներ, ավարտական կուրսի ուսանողները: Միջոցառման նպատակն էր վեր հանել այն հիմնախնդիրները, որոնք առկա են ուսումնական գործընթացում և առաջիկա փորձուսուցման հետ կապված դժվարությունների հաղթահարումը:
Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակով պայմանավորված այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել ռեկտորատի նիստ՝ ռեկտոր Արմեն Սարգսյանի ղեկավարությամբ: Նիստը քննարկել է ստեղծված պայմաններում ուսումնական գործընթացի կազմակերպման հարցը և կայացրել որոշում.
Բանասիրական ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 3-րդ և 1-ին կուրսերում բ.գ.թ., դոկտոր Զինաիդա Բալայանի նախաձեռնությամբ «Հայ քննադատության պատմություն» և «Հայ ժողովրդական բանահյուսություն» դասընթացների շրջանակներում կազմակերպվել է բաց դաս-միջոցառում։
Տնտեսագիտության և բնագիտական ֆակուլտետների ուսանողները«Օտար լեզու» դասընթացի շրջանակում ներկայացրել են ինքնուրույն աշխատանքները: Միջոցառումը նախաձեռնել էր բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական ամբիոնի դասախոս, մ.գ.թ., դոցենտ Նարինե Դուրասանյանը:
Դեկտեմբերի 9-ին Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանն ընդունել է ՌԴ-ից ժամանած պատվիրակությանը, որի կազմում էին Եկատերինբուրգի «Անալիտիկ» հետազոտական ոչ կառավարական ինքնավար կենտրոնի տնօրեն Անդրեյ Մոզոլինը, Ուրալի պետական ագրարային համալսարանի ռեկտորի միջազգային հարցերով խորհրդական Միխայիլ Սվեշնիկովը, ՀՀ-ում ՌԴ Զինված ուժերի «Զվեզդա» հեռուստառադիոընկերության պրոդյուսեր Պավել Բոլդուսովը:
Դեկտեմբերի 9-ին ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմության և քաղաքագիտության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ օլիմպիադա «Հայոց պատմություն» առարկայից։ Օլիմպիադային մասնակցել են հանրապետության տարբեր համայնքների հանրակրթական դպրոցների 10-ից 12-րդ դասարանների մոտ երեք տասնյակ աշակերտներ: