Արցախի պետական համալսարան
Տնտեսագիտության և բնագիտական ֆակուլտետների ուսանողները«Օտար լեզու» դասընթացի շրջանակում ներկայացրել են ինքնուրույն աշխատանքները:
Միջոցառումը նախաձեռնել էր բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական ամբիոնի դասախոս, մ.գ.թ., դոցենտ Նարինե Դուրասանյանը:
Նպատակն էր ուսանողների շրջանում զարգացնել օտար լեզվից մասնագիտական իմացությունը, կրեատիվ մտածողությունը, սեր առաջացնել օտար լեզուների հանդեպ:
Նման միջոցառումները հնարավորություն են տալիս ուսանողներին օտար լեզվով խոսել, քննարկումներ կատարել, որոնք նպաստում են ուսանողների բազմակողմանի զարգացմանը, հաղորդակցական, լեզվամտածողական կարողությունների զարգացմանը: