Արցախի պետական համալսարան

Բանասիրական ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 3-րդ և 1-ին կուրսերում բ.գ.թ., դոկտոր Զինաիդա Բալայանի նախաձեռնությամբ «Հայ քննադատության պատմություն» և «Հայ ժողովրդական բանահյուսություն» դասընթացների շրջանակներում կազմակերպվել է բաց դաս-միջոցառում։

Ուսանողները հանդես են եկել ելույթներով՝ կարևորելով հայ քննադատական միտքը, անդրադարձել նշանավոր քննադատներին, նրանց ծավալած գործունեությանը, քննադատական գործերին, հայ ժողովրդական բանահյուսության նշանավոր գործերին։
 
Բաց դասին ներկա էին գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ բ.գ.թ., դոցենտ Նոնա Դավթյանը, ով գոհունակություն է հայտնել դաս-միջոցառման ձևաչափից՝ նշելով, որ նման միջոցառումները զարգացնում են ուսանողների վերլուծական մտածողությանը։ Խրախուսելով ուսանողների ակտիվությունը՝ նա հույս է հայտնել, որ այդպիսի միջոցառումները շարունակական բնույթ կկրեն։