Արցախի պետական համալսարան

Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակով պայմանավորված այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել ռեկտորատի նիստ՝ ռեկտոր Արմեն Սարգսյանի ղեկավարությամբ: Նիստը քննարկել է ստեղծված պայմաններում ուսումնական գործընթացի կազմակերպման հարցը և կայացրել որոշում.

  1. Արցախի պետական համալսարանում շարունակել ուսումնական պարապմունքները՝ համաձայն գործող դասացուցակի՝ առաջնահերթորեն կազմակերպելով ընթացիկ ստուգումները:
  2. Ֆակուլտետի դեկաններին հանձնարարել՝ անհրաժեշտության դեպքում օգտագործել 2-րդ և 3-րդ մասնաշենքերի լսարանները, որոնք ջեռուցվում են փայտով:
  3. Ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել՝ անհրաժեշտության դեպքում աշխատակիցների համար սահմանել անհատական գրաֆիկ՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը: