
Նոյեմբերի 9-ին տեղի է ունեցել ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի մեծ խորհրդի նիստը, որի ընթացքում դեկան Արմինե Խաչատրյանը ներկայացրել է 2021-2022 ուստարվա ընթացքում ֆակուլտետի կատարած աշխատանքի մասին հաշվետվություն: Նիստին ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, պրոռեկտորներ, ֆակուլտետի խորհրդի անդամներ: Դեկանն ըստ ուղղությունների անդրադարձել է ֆակուլտետի կառուցվածքին և նրա կառավարման համակարգին, կրթական գործունեության կազմակերպմանը, ուսումնամեթոդական գործունեությանը, ուսանողների և դասախոսների գիտական աշխատանքին, համագործակցությանը՝ ներկայացնելով նաև ինքնավերլուծություն ուժեղ և թույլ կողմերով:
09 Նոյեմբեր 2022

Նոյեմբերի 9-ին ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ռուզաննա Մանգասարյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում՝ «Արժութային տատանումները և դրանց ազդեցությունը բիզնեսի վրա» թեմայով, որին մասնակցում էին ՀՊՏՀ-ից հրավիրված դասախոս, տ.գ.թ., դոցենտ Սուրեն Պարսյանը, Արցախի Հանրապետության գործարար հատվածի ներկայացուցիչներ, ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողներ:
Նախքան քննարկումը սկսելը՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են 2020 թ. պատերազմի զոհերի հիշատակը:
09 Նոյեմբեր 2022

Բուհ-դպրոց համագործակցության շրջանակում տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ» 3-րդ կուրսի ուսանողները ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Նարինե Ավանեսյանի նախաձեռնությամբ այս օրերին Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ այցելություններ են կատարել Ստեփանակերտի ու շրջանների մի շարք դպրոցներ և հանդես եկել զեկուցումներով:
Դպրոցականների հետ հանդիպումների ընթացքում ուսանողները հետաքրքիր և բովանդակալից փաստերով ու տեղեկատվությամբ ներկայացրել են օրվա խորհուրդը, խոսել ժամանակի, անձնական կապիտալի տնտեսման ուղիների մասին, իրենց խորհուրդները տվել տնտեսումն առավել արդյունավետ իրականացնելու համար:
08 Նոյեմբեր 2022

ԱրՊՀ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել է միջոցառում, որը նվիրված էր ԱրՊՀ պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, հ.գ.թ., բուհի հիմնադրման ակունքներում կանգնած ու մինչ օրս սերունդներ կրթող ու դաստիարակող, մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս, Արցախյան շարժման ակտիվիստ Արզիկ Մխիթարյանի վաստակի գնահատմանն ու արժևորմանը: Առիթը Ա. Մխիթարյանի տարեդարձն էր:
Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, մ.գ.թ., դոցենտ Էլլադա Բաղդասարյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է Արզիկ Մխիթարյանին՝ նշելով, որ յուրաքանչյուր ծննդյան տարեդարձ առիթ է՝ մեկ անգամ ևս արժևորելու մեր կողքին ապրող այն մարդկանց վաստակը, ում կյանքն ամբողջությամբ նվիրում է հայրենիքին ու մասնագիտությանը:
07 Նոյեմբեր 2022

Նոյեմբերի 7-ին տեղի ունեցավ ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի մեծ խորհրդի նիստը, որի ընթացքում դեկան, տ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Մանգասարյանը ներկայացրեց 2021-2022 ուսումնական տարվա գործունեության մասին հաշվետվություն: Հաշվետվությանը ներկա էին ռեկտոր Արմեն Սարգսյանը, պրոռեկտորներ, խորհրդի անդամներ:
07 Նոյեմբեր 2022

ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հարգարժա՛ն ռեկտոր,
Հարգելի՛ գործընկերներ,
Սիրելի՛ ուսանողներ,
Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ՀՊՄՀ 100-ամյակի առթիվ:
07 Նոյեմբեր 2022

Նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի մեծ խորհրդի նիստը, որի ընթացքում դեկան Լուսինե Մարգարյանը հանդես եկավ 2021-2022 ուստարվա ընթացքում ֆակուլտետի կատարած աշխատանքների մասին հաշվետվությամբ:
Հաշվետվության ընթացքում նա, ըստ ուղղությունների անդրադարձավ ֆակուլտետի կառուցվածքին և նրա կառավարման համակարգին, կրթական գործունեության կազմակերպմանը, ուսումնամեթոդական գործունեությանը, ուսանողների և դասախոսների գիտական աշխատանքին, համագործակցությանը՝ ներկայացնելով նաև ինքնավերլուծություն ուժեղ և թույլ կողմերով:
04 Նոյեմբեր 2022

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հաղորդակցության և կանխարգելման բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանը և բաժնի աշխատակից Ալիսա Սարգսյանը նոյեմբերի 3-ին Արցախի պետական համալսարանում այս անգամ հանդիպել են «Իրավագիտություն» կրթական ծրագրի ուսանողների հետ և հանդես եկել դասախոսությամբ:
03 Նոյեմբեր 2022

Արցախի պետական համալսարանն ակտիվ համագործակցում է հանրակրթական դպրոցների հետ: Բուհ-դպրոց համագործակցության շրջանակում նոյեմբերի 3-ին ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը հյուրընկալել է Ստեփանակերտի ավագ դպրոցների աշակերտներին և կազմակերպել բաց դռների օր՝ մասնագիտական կողմնորոշմանը նպաստելու նպատակով:
Աշակերտների հետ հանդիպել և քննարկում են ունեցել ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողական ինքնավար կառույցների պատասխանատուները: Միջոցառումը մեկնարկել է ԱրՊՀ զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ խոնարհելով և հարգանքի տուրք մատուցելով ի հիշատակ հավերժի ճամփորդ դարձած ուսանողների:
03 Նոյեմբեր 2022

Նոյեմբերի 3-ին ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ «Հոգեբանություն» կրթական ծրագրի ուսանողների միջև կազմակերպվել է թիմային մրցույթ՝ «Հաղորդակցման շքեղությունը» թեմայով:
Հոգեբանական կենտրոնի տնօրեն Անահիտ Գասպարյանի խոսքով՝ մրցույթի նպատակն է ուսանողների մոտ պոզիտիվ հաղորդակցման հմտություններ ձևավորելն ու զարգացնելը, փոխգործակցության հմտությունները սովորեցնելը, ինչպես նաև հաղորդակցման տարբեր միջոցների հետ ծանոթացնելը:
03 Նոյեմբեր 2022