Արցախի պետական համալսարան
Բանասիրական ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի մանկավարժական փորձուսուցումն անցնում է Ստեփանակերտի համար 1 և համար 5 դպրոցներում (փորձուսուցման ղեկավարներ՝ հայոց լեզվից՝ բ.գ.թ., դոցենտ Ռ. Մովսիսյան, Վ. Սարգսյան, գրականությունից՝ Օ. Աբրահամյան, Գ. Լալայան): Այս տարի մանկավարժական ուղղվածությամբ սովորող որոշ ուսանողների (ըստ նպատակահարմարության, ընտանեկան պայմաններից ելնելով) հնարավորություն է ընձեռվել փորձուսուցումն անցնել իրենց բնակության վայրերում:
Ցավով տեղեկացանք Արցախի գրողների միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի հիմնադիր, ռեկտոր, բ.գ.դ. պրոֆեսոր, գրականագետ, բանաստեղծ Վարդան Հակոբյանի մահվան մասին: Մեծ է Վարդան Հակոբյանի ավանդը Արցախի պետականաշինության, հայրենիքի և գրականության զարգացման գործում։ ԼՂՀ պետական օրհներգի բառերի հեղինակը, արցախյան համազգային ազատագրական շարժման ակտիվ գործիչը նաև Արցախը Մայր Հայաստանին վերամիավորման մասին հայտնի նամակի նախաձեռնողներից ու պատրաստողներից մեկն էր և նամակի տակ առաջին ստորագրողը։
ԱրՊՀ ուսանողական խորհրդի մարտական պատրաստության ակումբը այսօր նախաձեռնել էր առաջին բուժօգնության դասընթաց` տեսական և գործնական փուլերով։ Դասընթացը վարել են ոլորտում մասնագիտացած Էմիլյա Հայրիյանը և Իվան Պողոսյանը, ովքեր ներկայացրել են, թե ինչ է առաջին բուժօգնությունը, խոսվել է քաղաքացիական և ռազմական պայմաններում առաջին բուժօգնության առանձնահատկություններից, տարբեր իրավիճակներում առաջին բուժօգնություն ցուցաբերելու սեփական փորձերից, այրվածքների տեսակներից, վիրակապերի, հոգեբանական գործոնի դերի մասին և այլն։
«Քաղաքացիական հաբ» հասարակական կազմակերպությունը հայտարարել էր հետազոտական աշխատանքների մրցույթ Արցախի պետական համալսարանի ուսանողների համար։ Այսօր՝ փետրվարի 28-ին, ամփոփվել են ծրագրի արդյունքները։ Ծրագրի հիմնական նպատակն էր ուսանողների մոտ զարգացնել հետազոտական և վերլուծական մտքի կարողություններ՝ աշխատելով տարբեր աղբյուրների հետ։
Փետրվարի 28-ին Սումգայիթի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ Արցախի պետական համալսարանում կազմակերպվել է միջոցառում, որը մեկնարկել է լռության րոպեով՝ ի հիշատակ 1988 թ․ փետրվարի 26-28-ը Սումգայիթում ադրբեջանական իշխանությունների կազմակերպած ցեղասպանության անմեղ զոհերի։ Ադրբեջանում ապրող հայերի նկատմամբ իրագործած էթնիկ զտումներին, ըստ պաշտոնական տվյալների, զոհ են դարձել տասնյակ հայեր, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ հարյուրավոր, հազարավորներ էլ բռնի տեղահանվել։
ԱրՊՀ ուսանողական խորհրդի լեզուների ակումբի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել է հանդիպում «Քաղաքացիական հաբ» ՀԿ համահիմնադիր, ծրագրերի համակարգող, միջազգային Էթիկետի որակավորված մասնագետ Լուսինե Համբարձումյանի հետ։  
Արցախի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի աշխարհագրության ամբիոնը թողարկում է մասնագիտական գիտելիքներով և հմտություններով մրցունակ արհեստավարժ աշխարհագետ մասնագետներ, որոնց գործունեությունն առաջնայնորեն առնչվում է հանրակրթական դպրոցներում աշխարհագրության դասավանդման, հայրենիքի հանդեպ սիրո և հոգատարության դաստիարակման, էկոլոգիական խնդիրները կարևորելու, բնական միջավայրի պահպանության անհրաժեշտությունը ճանաչել տալու խնդիրներին:
Ստեփանակերտի համար 6 դպրոցում ակտիվ մանկավարժական փորձուսուցում են անցնում «Կերպարվեստ» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողները (փորձուսուցման ղեկավար՝ Մարինե Ղալայանց):
ԱրՊՀ մանկավարժության և սպորտի ֆակուլտետի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի «Հոգեբանություն» կրթական ծրագրի ավարտական խմբի ուսանողների փորձուսուցումն անցնում է հետաքրքիր ու հագեցած։ Փորձուսուցման շրջանակում (փորձուսուցման ղեկավար՝ Ռ. Հարությունյան) ուսանողները մասնագիտական հմտություններ և կարողություններ զարգացնելու նպատակով եղել են Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան հ. 1 դպրոցում, Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում, «Էմպատիա» հոգեբանական կենտրոնում։
ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի «Պատմություն» 4֊րդ կուրսի ուսանողները փորձուսուցում են անցնում Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան համար 2 հիմնական դպրոցում (փորձուսուցման ղեկավար՝ Վ. Սաֆարյան):
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21