Արցախի պետական համալսարան

Արցախի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի աշխարհագրության ամբիոնը թողարկում է մասնագիտական գիտելիքներով և հմտություններով մրցունակ արհեստավարժ աշխարհագետ մասնագետներ, որոնց գործունեությունն առաջնայնորեն առնչվում է հանրակրթական դպրոցներում աշխարհագրության դասավանդման, հայրենիքի հանդեպ սիրո և հոգատարության դաստիարակման, էկոլոգիական խնդիրները կարևորելու, բնական միջավայրի պահպանության անհրաժեշտությունը ճանաչել տալու խնդիրներին:

Այս նպատակին միտված ամբիոնը կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ:
Կազմակերպված հերթական միջոցառումը սեմինար-պարապմունքի ձևաչափով էր, որը վարում էր աշխարհագրության ամբիոնի դասախոս, աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Յուրի Առաքելյանը:
«Օվկիանոսային հոսանքներ» թեմայով սեմինար-պարապմունքին ներկա էին բնագիտական ֆակուլտետի դեկան Վ. Միրզոյանը, «Աշխարհագրություն» մասնագիտությամբ սովորող բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ, ամբիոնի դասախոսներ:
Յու. Առաքելյանի խոսքով՝ սեմինար-պարապմունքի նպատակն էր ուսանողներին փոխանցել թեմայի հետ կապված մասնագիտական գիտելիքներ՝ կիրառելով դիդակտիկ պարագաներ, քարտեզներ, սխեմաներ, իսկ դասախոսների դեպքում՝ փորձի փոխանակում էր:
Բնագիտական ֆակուլտետի դեկան Վ. Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Յու. Առաքելյանին նման ձևաչափով սեմինար-պարապմունք անցկացնելու համար՝ համարելով այն արդյունավետ: