Արցախի պետական համալսարան
ԱրՊՀ մանկավարժության և սպորտի ֆակուլտետի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի «Հոգեբանություն» կրթական ծրագրի ավարտական խմբի ուսանողների փորձուսուցումն անցնում է հետաքրքիր ու հագեցած։
Փորձուսուցման շրջանակում (փորձուսուցման ղեկավար՝ Ռ. Հարությունյան) ուսանողները մասնագիտական հմտություններ և կարողություններ զարգացնելու նպատակով եղել են Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան հ. 1 դպրոցում, Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում,
«Էմպատիա» հոգեբանական կենտրոնում։

Այցելությունների ընթացքում քննարկվել են մի շարք հոգեբանական հարցեր՝ հոգեբան-այցելու ընդունելության ձևը, կարգը և մասնագիտական գործունեության հետ կապված այլ հարցեր։