Արցախի պետական համալսարան
ԱրՊՀ ուսանողական խորհրդի լեզուների ակումբի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել է հանդիպում «Քաղաքացիական հաբ» ՀԿ համահիմնադիր, ծրագրերի համակարգող, միջազգային Էթիկետի որակավորված մասնագետ Լուսինե Համբարձումյանի հետ։
 
Լ. Համբարձումյանը սովորել է Արցախի պետական, Հայաստանի ամերիկյան, Երևանի պետական համալսարաններում։
Հանդիպման ընթացքում նա հանդես է եկել «Օտար լեզուների դերը։ Ժամանակակից մասնագիտություններ» թեմայով դասախոսությամբ՝ ուսանողներին ներկայացնելով հմտություններ և գիտելիքներ, թե ինչպես պետք է կիրառել օտար լեզուն կոնկրետ նպատակի հասնելու համար։ Նա խոսել է նաև մի շարք ժամանակակից մասնագիտությունների մասին, որտեղ օտար լեզվի իմացությամբ ուսանողը կարող է մասնագիտանալ և կիրառել այն գործնականում։
«Շատ հաճելի և օգտակար հանդիպում էր։ Բոլորս լցվեցինք դրական էներգիայով և մոտիվացվեցինք զբաղվելու մեր երազանքի աշխատանքով»,-նշել է ՈւԽ լեզուների ակումբի ղեկավար Ալինա Հայրունցը։