Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ ուսանողական խորհրդի մարտական պատրաստության ակումբը այսօր նախաձեռնել էր առաջին բուժօգնության դասընթաց` տեսական և գործնական փուլերով։ Դասընթացը վարել են ոլորտում մասնագիտացած Էմիլյա Հայրիյանը և Իվան Պողոսյանը, ովքեր ներկայացրել են, թե ինչ է առաջին բուժօգնությունը, խոսվել է քաղաքացիական և ռազմական պայմաններում առաջին բուժօգնության առանձնահատկություններից, տարբեր իրավիճակներում առաջին բուժօգնություն ցուցաբերելու սեփական փորձերից, այրվածքների տեսակներից, վիրակապերի, հոգեբանական գործոնի դերի մասին և այլն։

Ուսանողների խոսքով՝ դասընթացն անցել է հետաքրքիր, դասընթացավարները պատասխանել են ուսանողների հարցերին։
«Առաջին բուժօգնությունը շատ կարևոր է յուրաքանչյուրիս համար՝ անկախ մեր մասնագիտական կողմնորոշումից։ Շատ կարևոր է հիմնարար գիտելիքներ ունենալը այդ ոլորտից և կարողանալը դրանք ճիշտ և ժամանակին կիրառել, որովհետև մենք մեծ պատասխանատվություն ենք ստանձնում այս դեպքում և գործ ենք ունենում մարդկային կյանքերի հետ»,-կարևորելով դասընթացի նշանակությունը՝ ասել է դասընթացի նախաձեռնող Յուրա Մարգարյանը։