Արցախի պետական համալսարան

Բանասիրական ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի մանկավարժական փորձուսուցումն անցնում է Ստեփանակերտի համար 1 և համար 5 դպրոցներում (փորձուսուցման ղեկավարներ՝ հայոց լեզվից՝ բ.գ.թ., դոցենտ Ռ. Մովսիսյան, Վ. Սարգսյան, գրականությունից՝ Օ. Աբրահամյան, Գ. Լալայան): Այս տարի մանկավարժական ուղղվածությամբ սովորող որոշ ուսանողների (ըստ նպատակահարմարության, ընտանեկան պայմաններից ելնելով) հնարավորություն է ընձեռվել փորձուսուցումն անցնել իրենց բնակության վայրերում:

Փորձուսուցման բաժնի պետ Անուշ Հայրապետյանի խոսքով՝ փորձուսուցման ընթացքից գոհունակություն են հայտնել և’ դպրոցների ուսուցիչները, և’ ուսանողները՝ այն գնահատելով արդյունավետ, որը հնարավորություն է ընձեռում ուսանողներին՝ տեսական գիտելիքները գործնականում կիրառելու և ամրապնդելու։