Արցախի պետական համալսարան
Ստեփանակերտի համար 6 դպրոցում ակտիվ մանկավարժական փորձուսուցում են անցնում «Կերպարվեստ» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողները (փորձուսուցման ղեկավար՝ Մարինե Ղալայանց):
Ուսանողները գոհ են դպրոցի ուսուցչական կազմից և արվեստասեր աշակերտների հետաքրքրասիրությունից։
Համատեղ աշխատանքը ուսանողներին և աշակերտներին երկուստեք պարգևում է նոր գործեր ստեղծելու տրամադրվածություն։