Արցախի պետական համալսարան
Դեկտեմբերի 2-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում Արցախի պետական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպվել է հուշ-երեկո՝ նվիրված Արցախի և Հայաստանի հերոս, լեգենդար զորավար Ավnյի ծննդյшն 65-ամյակին: Միջոցառման ներկաները լռության րոպեով հարգանքի տուրք են մատուցել Արցախյան բոլոր պատերազմներում նահատակվածների հիշատակը:
Դեկտեմբերի 2-ին Ֆրեզնոյի համալսարանի պրոֆեսոր, հոգեբանական գիտությունների դոկտոր Ալլեն Ազիզյանը հեռավար դասախոսություն է վարել ԱրՊՀ «Հոգեբանություն» կրթական ծրագրի ուսանողների և դասախոսների համար:
Բուհ-դպրոց համագործակցության ամրապնդման, հանրության շրջանում բնագիտական առարկաների հանդեպ հետաքրքրությունն ավելացնելու նպատակով բնագիտական ֆակուլտետի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի նախաձեռնությամբ ԱրՊՀ-ում կազմակերպվել էր ծրագրավորման օլիմպիադա աշակերտների շրջանում: Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ամբիոնի կողմից պարգևատրվել են օլիմպիադայում լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտները:
Արցախի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնը դեկտեմբերի 1-ին կազմակերպել է ուսանողական օլիմպիադա «Ծրագրավորումից», որին մասնակցել են մոտ հինգ տասնյակ ուսանողներ: Ամբիոնի վարիչ Վազգեն Առստամյանի խոսքով՝ նման օլիմպիադաները նպաստում են մասնակիցների մտահորիզոնի և մտքի ճկունության զարգացմանը:
Արցախի պետական համալսարանը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում դեկտեմբերի 1-ին կազմակերպել է «Հույզերի աշուն» ուսանողական-երիտասարդական միջոցառում։
Նոյեմբերի 30-ին ՀՀ Մասնագիտական Կրթության Որակի Ապահովման Ազգային Կենտրոն հիմնադրամի (ՈԱԱԿ) պատվիրակությունը՝ տնօրեն Ռուբեն Թոփչյանի գլխավորությամբ, այցելել է Արցախի պետական համալսարան, որտեղ մեկնարկել է բուհերի ծրագրային հավատարմագրման նախապատրաստական եռօրյա աշխատաժողով։ Աշխատաժողովին մասնակցում էին ԱՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը, Արցախի Հանրապետության բուհերի ներկայացուցիչներ։
Նոյեմբերի 30-ին Արցախի պետական համալսարանի գիտխորհրդի դահլիճում բուհի բանասիրական ֆակուլտետի Ակադեմիկոս Ս. Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի պրոֆեսոր, բ.գ.թ. Օֆելյա Բաբայանի նախաձեռնությամբ «Հայոց լեզու և գրականություն» մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսանողները կազմակերպել են միջոցառում՝ նվիրված հայ ականավոր բանասեր, լեզվաբան, հայագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանին։
Նոյեմբերի 28-ին ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ միջոցառում՝ «Բիզնես գաղափարներ» թեմայով: Միջոցառմանը ներկա էին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, հրավիրված գործարարներ մասնավոր հատվածից, ուսանողներ:
Արցախի պետական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախաձեռնությամբ նոյեմբերի 26-ին կազմակերպվել է հանդիպում վիդեոբլոգեր, հաղորդավար, սցենարիստ, «ԻնստագրաԴ» նախաձեռնության հեղինակ Ռուբեն Եսայանի հետ։
«Բանկային գործունեության հիմունքներ» դասընթացի շրջանակներում «Ֆինանսներ» 3-րդ կուրսի ուսանողները բանկային աշխատակցի օրվա կապակցությամբ կազմակերպել են «Վիրտուալ բանկ» մրցույթ-միջոցառում, որտեղ ներկայացվել է 3 վիրտուալ բանկ՝ Golden Coin Bank, Bank of Armenia, My Bank: