Արցախի պետական համալսարան

Բուհ-դպրոց համագործակցության ամրապնդման, հանրության շրջանում բնագիտական առարկաների հանդեպ հետաքրքրությունն ավելացնելու նպատակով բնագիտական ֆակուլտետի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի նախաձեռնությամբ ԱրՊՀ-ում կազմակերպվել էր ծրագրավորման օլիմպիադա աշակերտների շրջանում: Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ամբիոնի կողմից պարգևատրվել են օլիմպիադայում լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտները:

Ամբիոնի վարիչ Վազգեն Առստամյանը, շնորհավորելով օլիմպիադայի մասնակիցներին, նշել է, որ բուհ-դպրոց համագործակցության շրջանակում շարունակական են լինելու նմանատիպ միջոցառումները՝ հորդորելով աշակերտներին ակտիվ մասնակցություն ցուցաբերել, քանի որ այն կարևոր նախապայման է մասնագիտական կողմնորոշման և առարկայից հավելյալ գիտելիքներ ստանալու համար:
 
Օլիմպիադայում լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտները ԱրՊՀ կողմից պարգևատրվել են պատվոգրերով և Վազգեն Առստամյանի ու Աննա Գալստյանի կողմից՝ նվերներով: