Արցախի պետական համալսարան

Նոյեմբերի 30-ին Արցախի պետական համալսարանի գիտխորհրդի դահլիճում բուհի բանասիրական ֆակուլտետի Ակադեմիկոս Ս. Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի պրոֆեսոր, բ.գ.թ. Օֆելյա Բաբայանի նախաձեռնությամբ «Հայոց լեզու և գրականություն» մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսանողները կազմակերպել են միջոցառում՝ նվիրված հայ ականավոր բանասեր, լեզվաբան, հայագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանին։

Ուսանողները ներկայացրել են Գ. Ջահուկյանի կենսագրությունը, գիտական գործունեությունը, աշխատանքները, կարևորել նրա դերն ու նշանակությունը հայ լեզվաբանության զարգացման պատմության մեջ։ Ընթերցվել են հուշեր ակադեմիկոսի մասին։

Միջոցառման վերջում ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը ևս ներկաների հետ կիսել է իր հուշերը՝ կապված ակադեմիկոսի հետ՝ անգնահատելի համարելով Գ. Ջահուկյանի վաստակն ու գիտական ժառանգությունը։