Արցախի պետական համալսարան

Դեկտեմբերի 2-ին Ֆրեզնոյի համալսարանի պրոֆեսոր, հոգեբանական գիտությունների դոկտոր Ալլեն Ազիզյանը հեռավար դասախոսություն է վարել ԱրՊՀ «Հոգեբանություն» կրթական ծրագրի ուսանողների և դասախոսների համար:

Դասախոսության թեման էր «Մանկության վնասակար փորձառությունների (ACES) կլինիկական և գործնական նշանակությունը. Քսան տարի անց…»:
Դասախոսության ընթացքում պրոֆեսորը պատասխանել է նաև ուսանողների հարցերին: