Արցախի պետական համալսարան
Փետրվարի 6֊ից «Իրավագիտություն» կրթական ծրագրի 4֊րդ կուրսի ուսանողները ևս անցնում են ուսումնական փորձուսուցում: Փորձուսուցումն անցնում է ԱՀ N 1 նոտարական գրասենյակում (փորձուսուցման ղեկավար` Ա. Գրիգորյան)։
Տնտեսագիտության ֆակուլտետի կրթական ծրագրերի 4-րդ կուրսերի ուսանողների փորձուսուցումը նախատեսված է անցկացնել ԱՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, Արցախի ներդրումային հիմնադրամում, «Արցախբանկ» ՓԲԸ-ում և այլ կազմակերպություններում: Մինչ այժմ փորձուսուցման շրջանակում ֆակուլտետի «Զբոսաշրջություն» 4-րդ կուրսի ուսանողները փորձուսուցում են անցել «Եվրոպա» հյուրանոցային համալիրում (փորձուսուցման ղեկավար՝ Ա. Սիմոնյան), «Կառավարում» 4-րդ կուրսի ուսանողները՝ ԱՀ ՊԵԿ-ում (փորձուսուցման ղեկավար՝ Ա. Գասպարյան):
Արցախի պետական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմության և քաղաքագիտության ամբիոնի նախաձեռնությամբ և բուհում գործող պատմաբանների ակումբի աջակցությամբ այսօր բուհում կազմակերպվել է «13 փետրվար 1988թ.-13 փետրվար 2023թ.» խորագրով միջոցառում՝ նվիրված 1988 թ. փետրվարի 13-ից սկիզբ առած տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ Ստեփանակերտում մեկնարկած զանգվածային ցույցերին։
Արցախի պետական համալսարանում ուսումնական պարապմունքներին զուգընթաց փետրվարի 6-ից մեկնարկել է նաև 4-րդ կուրսերի փորձուսուցումը։ Այսօր յուրաքանչյուր ֆակուլտետում փորձուսուցում անցնող ուսանողների հետ կազմակերպվել են հանդիպումներ ֆակուլտետի դեկանի, փորձուսուցման բաժնի, փորձուսուցման ղեկավարների մասնակցությամբ։ Հանդիպումների ընթացքում ուսանողներին տրվել են փորձուսուցման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն:
Փետրվարի 6-ից Արցախի պետական համալսարանում մեկնարկեցին 2022-2023 ուստարվա առկա ուսուցման համակարգի 2-րդ կիսամյակի պարապմունքները: Բանասիրական, տնտեսագիտության, պատմության և իրավագիտության, մանկավարժության և սպորտի ֆակուլտետների պարապմունքները կազմակերպվում են 1-ին հերթով, իսկ բնագիտականը՝ 2-րդ հերթով:
Արցախի պետական համալսարանի պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի անվան քննարկումների կաբինետում հունվարի 27-ին Գ. Գաբրիելյանցի հիմնադրամի նախաձեռնությամբ հիմնադրամի հանրության հետ կապերի պատասխանատու, «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ տնօրեն Լուսինե Գասպարյանը հանդես է եկել դասախոսությամբ։
Արցախի պետական համալսարանի ՈւՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը հանդիպել է հեռակա ուսուցման համակարգի մի խումբ ուսանողների հետ և պարգևատրել նրանց՝ հասարակական ակտիվության ու պատշաճ վարքագծի համար։ Արցախի շարունակվող շրջափակման պայմաններում ստեղծված մի շարք կենսական խնդիրներին զուգահեռ Արցախի դեմ տարվում է նաև տեղեկատվական-հոգեբանական պատերազմ. այս ամենի վերջնանպատակը էթնիկ զտումը և Արցախը հայաթափելն է։ Պրոռեկտորը ուսանողների հետ հանդիպման ընթացքում, ներկայացնելով տեղեկատվական- հոգեբանական պատերազմի էությունը, մեթոդներն ու նպատակները, հորդորեց չտրվել սադրանքներին, ստուգել ստացած տեղեկատվությունը, հապճեպ տեսակետներ չձևավորել և տեղեկատվություն ստանալու հարցում լինել հետևողական՝ պահպանելով զգոնություն։
Հունվարի 9-ից ԱրՊՀ-ում հեռակա ուսուցման համակարգի պարապմունքներին զուգընթաց մեկնարկել են նաև առկա ուսուցման համակարգի առաջին կիսամյակի եզրափակիչ ստուգումները: Պարտքերի մարման առաջին փուլը կկազմակերպվի հունվարի 23-27-ը, իսկ երկրորդ փուլը՝ փետրվարի 13-17-ը:
Հարգելի՛ հայրենակիցներ, Վերջին օրերին ադրբեջանական որոշ կայքերի, ինչպես նաև ադրբեջանամետ որոշ օգտատերերի կողմից փորձ է արվում Արցախի Հանրապետության պետական խորհրդատու, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, անվանի գիտնական, ՌԴ բնական ԳԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, Արցախի պետական համալսարանի պատվավոր դոկտոր Գրիգորի Գաբրիելյանցի՝ Արցախից Երևան ժամանակավոր տեղափոխվելը որակելու որպես փախուստ՝ դրանով իսկ նսեմացնելով պետական, գիտական, հասարակական նշանավոր գործչի անուրանալի դերը Արցախի զարգացման գործում:
Հունվարի 10-ին Արցախի պետական համալսարանում տեղի ունեցավ ռեկտորատի նիստ, որի ընթացքում, ի թիվս օրակարգային հարցերի, քննարկվեց նաև Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհի արգելափակման պայմաններում ուսումնական գործընթացի կազմակերպման հարցը։ Ռեկտորատը հարցը քննարկել և կայացրել է որոշում, ըստ որի՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Արցախի Հանրապետությունից դուրս, ինչպես նաև անհատական ծայրահեղ պատճառներով առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսումնական պարապմունքներին ու քննություններին չմասնակցած ուսանողներին թույլատրել քննությունները հանձնել մինչև պարտքերի մարման 2-րդ շրջանի ավարտը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ստուգումները կազմակերպել հեռավար եղանակով։