Արցախի պետական համալսարան

Տնտեսագիտության ֆակուլտետի կրթական ծրագրերի 4-րդ կուրսերի ուսանողների փորձուսուցումը նախատեսված է անցկացնել ԱՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, Արցախի ներդրումային հիմնադրամում, «Արցախբանկ» ՓԲԸ-ում և այլ կազմակերպություններում: Մինչ այժմ փորձուսուցման շրջանակում ֆակուլտետի «Զբոսաշրջություն» 4-րդ կուրսի ուսանողները փորձուսուցում են անցել «Եվրոպա» հյուրանոցային համալիրում (փորձուսուցման ղեկավար՝ Ա. Սիմոնյան), «Կառավարում» 4-րդ կուրսի ուսանողները՝ ԱՀ ՊԵԿ-ում (փորձուսուցման ղեկավար՝ Ա. Գասպարյան):

Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Մանգասարյանի խոսքով՝ փորձուսուցումն անցնում է կազմակերպված, փորձուսուցման անմիջական ղեկավարների մասնակցությամբ ու վերահսկողությամբ:
«Այս փուլում դեռևս ընթանում է փորձուսուցման ուսումնական փուլը, ուսանողները տեղում ծանոթանում են կազմակերպությունների կանոնակարգային դրույթներին, գործունեության պայմաններին, մասնագետները ներկայացնում են ընդհանուր գործունեությունը, որից հետո արդեն կանցնեն արտադրական փորձուսուցման: Էական խնդիրներ չեն արձանագրվել, փորձուսուցումն ընթանում է ըստ նախապես հաստատված պլանի»,-նշել է Ռ. Մանգասարյանը: