Արցախի պետական համալսարան

Արցախի պետական համալսարանի պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի անվան քննարկումների կաբինետում հունվարի 27-ին Գ. Գաբրիելյանցի հիմնադրամի նախաձեռնությամբ հիմնադրամի հանրության հետ կապերի պատասխանատու, «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ տնօրեն Լուսինե Գասպարյանը հանդես է եկել դասախոսությամբ։

Դասախոսության ընթացքում նա ներկայացրել է պատերազմի հետևանքով Շուշիի կորուսյալ մշակութային ժառանգությունը, խոսել Շուշիի թանգարանների մասին՝ ցավով նշելով, որ կերպարվեստի, երկրաբանության և պատմության թանգարաններում գտնվող մշակութային արժեքները 44-օրյա պատերազմի ընթացքում մնացել են քաղաքում և գտնվում են ադրբեջանցիների ձեռքում:
Կարևորելով նմանատիպ միջոցառումները՝ Լուսինե Գասպարյանը շեշտել է, որ անընդհատ պետք է խոսել մշակութային արժեքներից, կորուստներից՝ դրանով արտահայտելով մեր պահանջատիրությունը։
«Մենք երբեք աչք չենք ունեցել ուրիշի ինչքի վրա, բայց մենք տեր ենք մեր արժեքներին»,- ասել է նա՝ հավելելով, որ նմանատիպ միջոցառումները շարունակական կլինեն։
Դասախոսությանը ներկա էին ԱրՊՀ ուսանողներ։