Արցախի պետական համալսարան
Հարգելի՛ հայրենակիցներ,
Վերջին օրերին ադրբեջանական որոշ կայքերի, ինչպես նաև ադրբեջանամետ որոշ օգտատերերի կողմից փորձ է արվում Արցախի Հանրապետության պետական խորհրդատու, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, անվանի գիտնական, ՌԴ բնական ԳԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, Արցախի պետական համալսարանի պատվավոր դոկտոր Գրիգորի Գաբրիելյանցի՝ Արցախից Երևան ժամանակավոր տեղափոխվելը որակելու որպես փախուստ՝ դրանով իսկ նսեմացնելով պետական, գիտական, հասարակական նշանավոր գործչի անուրանալի դերը Արցախի զարգացման գործում:
Մշտական կապի մեջ լինելով պարոն Գաբրիելյանցի հետ՝ հավաստում եմ, որ նա գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում՝ ստանալով անհապաղ բուժում: Ուստի հորդորում եմ բոլորիդ չտրվել սադրանքների, իսկ 89-ամյա մեր մեծ հայրենակցին ցանկանում եմ շուտափույթ ապաքինում և վերադարձ Արցախ՝ շարունակելու հայրենանվեր գործունեությունը:
ԱրՊՀ ռեկտոր՝ Ա. Յու. Սարգսյան