Արցախի պետական համալսարան
«Մաթեմատիկա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողների ամփոփիչ փորձուսուցումն անցել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցում: Ուսանողների կողմից կազմակերպվել է ինտելեկտուալ խաղ 9-11-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ: Խաղն ուներ մաթեմատիկական և բնագիտական բնույթ:
ԱրՊՀ մանկավարժության և սպորտի ֆակուլտետի «Տարրական կրթություն և մանկավարժություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողների կիրառական փորձուսուցումը անցել է Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան համար 7 դպրոցում:
Ապրիլի 14-ին ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում «Կառավարչական հմտություններ» թեմայով կազմակերպվել է ինտելեկտուալ խաղ-մրցույթ՝ անգլերեն լեզվով։ Նախաձեռնության հեղինակը տնտեսագիտության տեսության ու կառավարման ամբիոնի դասախոս Մարիաննա Խաչատրյանն էր, իսկ խաղի մասնակիցները՝ կառավարում 3-րդ կուրսի ուսանողները։
Ապրիլի 13-ից 14-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի է ունեցել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Սալնազարյանի անվան ուսանողական գիտաժողով՝ «ՀՀ կապիտալի շուկայի կայացման ուղիներն ու հեռանկարները» խորագրով, որին առցանց եղանակով մասնակցել են նաև Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողները՝ ֆինանսահաշվային աբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Նարինե Ավանեսյանի և նույն ամբիոնի դասախոս, տ.գ.թ. Արևիկ Ալեքսանյանի ղեկավարությամբ։
ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում ամփոփվել են ավարտական խմբերի փորձուսուցման արդյունքները: Միջոցառմանը ներկա էին ֆակուլտետի ղեկավար կազմը, դասախոսներ, փորձուսուցման ղեկավարներ, փորձուսուցման անցկացման վայրերի պատասխանատուներ, ուսանողներ: Ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողները հաջորդաբար ներկայացրել են փորձուսուցման յուրաքանչյուր վայրում ստացած արդյունքները, հնարավորությունները և կատարել առաջարկություններ:
Ապրիլի 14-ը հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան օրն է։ Օրվա առթիվ Արցախի պետական համալսարանի և «Մեր սարերը» ակումբի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել է միջոցառում՝ «Սահյանական ընթերցումներ» խորագրով, որին մասնակցել են Արցախում գործող բուհերից ուսանողներ, երիտասարդ սահյանասերներ։ Միջոցառումը մեկնարկել է օրվա խորհրդին համահունչ արարողությամբ։ Ամիսներ առաջ ԱրՊՀ լրատվության և ՀԿ բաժնի ու ՈւԳԸ համատեղ նախաձեռնությամբ հայտարարվել էր «Արցախ. ապրելու բանաձև» խորագրով էսսեների միջբուհական մրցույթ, որին մասնակցել են ԱրՊՀ և ՀՀ բուհերի ուսանողներ։ Ամփոփելով արդյունքները՝ այսօր մրցույթի հաղթողները ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանի կողմից արժանացել են պատվոգրերի, իսկ «Մենք ենք մեր սարերը» գործակալության կողմից՝ արժեքավոր գրքերի։
Ապրիլի 13-ին ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ ԱրՊՀ մարտական ակումբի և ՈՒԳԸ հետ համատեղ կազմակերպվել է համահամալսարանական սեմինար-պարապմունք «Տեղեկատվական պատերազմ: Տեղեկատվական-հոգեբանական պատերազմի վարման հնարները» թեմայով: Միջոցառումը մեկնարկել է լռության րոպեով՝ հարգանքի տուրք մատուցելով ապրիլի 11-ին հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հերոս տղաների հիշատակին:
Ապրիլի 13-ին Արցախի պետական համալսարանում պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմության և քաղաքագիտության ամբիոնի նախաձեռնությամբ և ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության աջակցությամբ տեղի է ունեցել «Հայոց պատմություն» առարկայից օլիմպիադայի 2-րդ փուլը: Օլիմպիադային մասնակցել են հանրապետության տարբեր համայնքների հանրակրթական դպրոցների 10-12-րդ դասարանների երկու տասնյակ աշակերտներ:
Ապրիլի 7-ին Մայրության, գեղեցկության և Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնին Ստեփանակերտում արցախցի մայրերն ու աղջիկները խաղաղ ակցիա են կազմակերպել՝ քայլերթ իրականացնելով Ստեփանակերտից դեպի Շուշի տանող ճանապարհի սկզբնամաս։ Ակցիային մասնակցել են Արցախի պետական համալսարանի հարյուրավոր ուսանողներ և դասախոսներ։
Ապրիլի 6-ին ՈՒԽ կազմում գործող Պանելային քննարկումների ակումբի և ՈՒԳԸ համատեղ ջանքերով կազմակերպվել էր «Կանայք՝ Արցախի հասարակական-քաղաքական կյանքում» խորագրով պանելային քննարկում։ Պանելային քննարկմանը հրավիրված էին ԱրՊՀ իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.թ., դոցենտ Տաթևիկ Գևորգյանը, լրատվության և հանրային կապերի բաժնի պետ, բ.գ.թ., դոցենտ Զարինե Սառաջյանը, ակտիվ երիտասարդ, ծրագրավորող Աննա Հարությունյանը։
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21