Արցախի պետական համալսարան
Ապրիլի 13-ին ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ ԱրՊՀ մարտական ակումբի և ՈՒԳԸ հետ համատեղ կազմակերպվել է համահամալսարանական սեմինար-պարապմունք «Տեղեկատվական պատերազմ: Տեղեկատվական-հոգեբանական պատերազմի վարման հնարները» թեմայով:
Միջոցառումը մեկնարկել է լռության րոպեով՝ հարգանքի տուրք մատուցելով ապրիլի 11-ին հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հերոս տղաների հիշատակին:
ՏՏ ոլորտի և «Հոգեբանություն» կրթական ծրագրի ուսանողները ներկայացրել են «Տեղեկատվական պատերազմ», «Հոգեբանական պատերազմ», «Հոգեբանական ներգործություն», «Հոգեբանական մանիպուլյացիա» թեմաներով զեկուցումներ:
Կարևորելով թեմայի արդիականությունը՝ հոգեբանական կենտրոնի տնօրեն Անահիտ Գասպարյանը նշել է, որ տեղեկատվական-հոգեբանական պատերազմը միտված է մանիպուլյացիաների, ապատեղեկատվության և հոգեբանական ճնշման միջոցով բացասական ազդեցություն գործել հակառակորդ երկրի վրա բարոյալքման և կազմալուծման նպատակով:
Տեղեկատվական-հոգեբանական պատերազմներին դիմագրավելու համար անչափ կարևոր է նման ձևաչափով ու թեմատիկ ուղղվածությամբ միջոցառումների կազմակերպումը: