Արցախի պետական համալսարան
Ապրիլի 6-ին ՈՒԽ կազմում գործող Պանելային քննարկումների ակումբի և ՈՒԳԸ համատեղ ջանքերով կազմակերպվել էր «Կանայք՝ Արցախի հասարակական-քաղաքական կյանքում» խորագրով պանելային քննարկում։
Պանելային քննարկմանը հրավիրված էին ԱրՊՀ իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.թ., դոցենտ Տաթևիկ Գևորգյանը, լրատվության և հանրային կապերի բաժնի պետ, բ.գ.թ., դոցենտ Զարինե Սառաջյանը, ակտիվ երիտասարդ, ծրագրավորող Աննա Հարությունյանը։
Պանելային քննարկման նպատակն էր՝
- ներկայացնել Արցախում կանանց առաջնորդության և մասնակցության հաջողված օրինակները,
- բացահայտել կանանց մասնակցությունն ու առաջնորդությունը Արցախի զարգացման ու առաջընթացի վրա,
- քննարկել, թե ինչպես կարելի է ներգրավել և ոգեշնչել երիտասարդ կանանց և ակտիվ դերակատարություն ունենալ Արցախի քաղաքական ու հասարակական կյանքում։
Հանդիպմանը մասնակից ուսանողները, ներգրավվելով թեմայի մեջ, ուղղեցին նաև իրենց հետաքրքրաշարժ հարցերը պանելիստներին։
Ուսանողական ինքնավար կառույցների պատասխանատուները շնորհակալություն են հայտնել բանախոսներին՝ վստահեցնելով, որ նմանատիպ քննարկումերը շարունակական կլինեն։