Արցախի պետական համալսարան

«Մաթեմատիկա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողների ամփոփիչ փորձուսուցումն անցել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցում: Ուսանողների կողմից կազմակերպվել է ինտելեկտուալ խաղ 9-11-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ: Խաղն ուներ մաթեմատիկական և բնագիտական բնույթ:

  
Միջոցառումն ընդմիջվում էր գեղարվեստական համարներով՝ երգ, ասմունք, նվագ(քանոն):
Ուսանողներն ու աշակերտները գոհ էին փորձուսուցման ընթացքից՝ նման միջոցառումները համարելով հաճելիի և արդյունավետի համատեղում։