Արցախի պետական համալսարան
Ապրիլի 14-ին ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում «Կառավարչական հմտություններ» թեմայով կազմակերպվել է ինտելեկտուալ խաղ-մրցույթ՝ անգլերեն լեզվով։
Նախաձեռնության հեղինակը տնտեսագիտության տեսության ու կառավարման ամբիոնի դասախոս Մարիաննա Խաչատրյանն էր, իսկ խաղի մասնակիցները՝ կառավարում 3-րդ կուրսի ուսանողները։
Խաղն ընթացավ 3 փուլով։
Առաջին փուլի ընթացքում ուսանողները պետք է կարողանային արագ ու ճիշտ պատասխանել Kahoot կրթական կայքով կազմած հարցերին։
Երկրորդ փուլում տրված էր ներդրումներ իրականացնելու 2 տարբերակներ, և ուսանողները պիտի հաշվարկեին, թե որ նախագծերն են քիչ ռիսկային ու նպատակահարմար։
Երրորդ փուլը "Elevator pitch" էր Իլոն Մասկի հետ. ուսանողները 3 րոպեի ընթացքում պիտի կարողանային ներդրողին ներկայացնել իրենց բիզնես նախագիծը՝ հետապնդելով ֆինանսավորում ստանալու նպատակ։
Խաղը բավականին հետաքրքիր էր ու նորարարական լուծումներով էր։
«Ժամանակին համահունչ շարժվելը ներկայումս կարծես պարտադիր պայման է դարձել հաջողության հասնելու համար: Ե՛վ մենեջմենթը որպես մասնագիտություն, և՛ անգլերեն լեզուն, երկուսն էլ ներկայումս բավականին պահանջված են, ու այս երկուսի միքսը հստակ կարող ենք դիտարկել որպես հաջողության հասնելու բանաձև:
Նման ֆորմատով խաղերը մոտիվացիայի բավականին ուժեղ աղբյուր են հանդիսանում։ Խաղից հետո մեզ՝ խաղացողներիս մոտ մասնագիտական անգլերենի իմացությունը էլ ավելի բարելավելու մեծ ցանկություն է առաջացել»,-նշել է խաղի ակտիվ մասնակից Սվետլանա Մովսիսյանը՝ կարևորելով ուսանողության կյանքում նման միջոցառումների անհրաժեշտությունը։