Արցախի պետական համալսարան

Ապրիլի 13-ից 14-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի է ունեցել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Սալնազարյանի անվան ուսանողական գիտաժողով՝ «ՀՀ կապիտալի շուկայի կայացման ուղիներն ու հեռանկարները» խորագրով, որին առցանց եղանակով մասնակցել են նաև Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողները՝ ֆինանսահաշվային աբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Նարինե Ավանեսյանի և նույն ամբիոնի դասախոս, տ.գ.թ. Արևիկ Ալեքսանյանի ղեկավարությամբ։

Ուսանողներ Մարիամ Վահանյանը, Լարիսա Գրիգորյանը և Ղահրամանյան Աննան հանդես են եկել «ԱՀ-ում գործող ֆինանսական միջնորդների գոդծունեության վերլուծությունը 2012-2021թթ.» թեմայով զեկուցմամբ, Լիլիթ Գրիգորյանը՝ «Բաժնետոմսերի շուկան՝ որպես ՀՀ կապիտալի շուկայի զարգացման շարժիչ գործոն», Օքսաննա Մկրտչյանը՝ «ՀՀ պետական պարտատոմսերի շուկայի վերլուծությունը և զարգացման հեռանկաները» թեմաներով:
Գիտաժողովին մասնակցած ուսանողներին շնորհվել են հավաստագրեր և նվերներ։