Արցախի պետական համալսարան
Հուլիսի 3-ին Արցախի մայր բուհում մեկնարկել է Ստեփանակերտ քաղաքի ուսումնական հաստատությունների հոգեբանների, սոցիալական մանկավարժների, սոցիալական աշխատողների, հատուկ մանկավարժների, լոգոպեդների մասնագիտական վերապատրաստման և ատեստավորման դասընթաց: Դասընթացը կազմակերպվել է «Արցախի հոգեբանների միություն» մասնագիտական հասարակական կազմակերպության կողմից` ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԱրՊՀ եւ «Էրուդիցիա» գիտահետազոտական-վերլուծական կենտրոնի աջակցությամբ:
ԱրՊՀ իրավաբանական կլինիկայում 2022-2023 ուստարում պրակտիկ դասընթաց են անցել «Իրավագիտություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողները: Կլինիկայում ընդգրկված ուսանողներն ու փորձառու մասնագետները Արցախի Հանրապետության քաղաքացիներին մատուցել են անվճար իրավաբանական խորհրդատվություն և այլ անհրաժեշտ իրավաբանական ծառայություններ՝ ուսումնառության ընթացքում ստացած տեսական գիտելիքները կիրառելով պրակտիկ դաշտում:
Հունիսի 22-ին ԱրՊՀ-ում տեղի է ունեցել ուսումնական տարին ամփոփող գիտխորհրդի նիստը՝ ռեկտոր Արմեն Սարգսյանի նախագահությամբ: Նիստում քննարկվել, ի գիտություն են ընդունվել և հաստատվել են ուսումնական գործընթացին վերաբերող, կանոնակարգային և մի շարք այլ հարցեր:
2022-2023 ուստարում ԱրՊՀ մանկավարժության և սպորտի ֆակուլտետը թողարկում է բակալավրիատի և մագիստրատուրայի 85 շրջանավարտ, որից 17-ը՝ գերազանցության վկայագրերով: Արարողությունը մեկնարկել է հարգանքի տուրքով՝ ԱրՊՀ զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ խոնարհելով:
Հունիսի 6-ը նշվում է որպես ռուսաց լեզվի միջազգային օր: Օրվա առթիվ ԱրՊՀ ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի ու ԼՂՀ ռուսական համայնքի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում՝ նվիրված Արցախի բուհերում ռուսաց լեզվի դասավանդման հիմնախնդիրներին: Կլոր սեղան-քննարկմանը մասնակցում էին ներկայացուցիչներ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից, ԼՂՀ ռուսական համայնքից, Արցախում գործող բուհերում ռուսաց լեզու և գրականություն դասավանդող դասախոսներ, դպրոցների ուսուցիչներ:
Հունիսի 6-ին Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել պատմության և իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների շնորհման հանդիսավոր արարողությունը: 2022-2023 ուստարում ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետը թողարկում է բակալավրիատի և մագիստրատուրայի 99 շրջանավարտ, որից 23-ը՝ գերազանցության վկայագրերով:
Արցախի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետում օրը նշանավորվեց շրջանավարտներին դիպլոմների շնորհման հանդիսավոր արարողությամբ: 2022-2023 ուստարում ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետը թողարկում է բակալավրիատի և մագիստրատուրայի 144 շրջանավարտ, որից 29-ը՝ գերազանցության վկայագրերով:
Արցախի պետական համալսարանում շարունակվում են դիպլոմների շնորհման հանդիսավոր արարողությունները՝ ըստ ֆակուլտետների: Հերթականն այսօր բանասիրական ֆակուլտետում էր: 2022-2023 ուստարում ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետը թողարկում է բակալավրիատի և մագիստրատուրայի 140 շրջանավարտ, որից 24-ը՝ գերազանցության վկայագրերով:
Ցավով տեղեկացանք, որ 73 տարեկանում կյանքից հեռացել է ԱրՊՀ-ում երկարամյա վաստակ ունեցող դասախոս, ԱՀ վաստակավոր մանկավարժ Սմբատ Զոհրաբի Սաղյանը։ Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողությունը իրենց զորակցությունն են հայտնում Սմբատ Սաղյանի հարազատներին ու մտերիմներին և կիսում կորստյան վիշտը։
ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում «Մակրոտնտեսագիտություն» դասընթացի շրջանակում «Ֆինանսներ» 3-րդ կուրսի հետ դասախոս, տ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Մանգասարյանի ղեկավարությամբ կազմակերպվել են «ԱՀ տնտեսության արդի մարտահրավերները և հաղթահարման հնարավոր ուղիները» թեմայով գիտաճանաչողական ընթերցումներ: Բացման խոսքում Ռ.Մանգասարյանը կարևորել է հետպատերազմյան ժամանակաշրջանում նման հիմնախնդրի դիտարկումը, քանի որ ԱՀ տնտեսությունը 2020թ.-ի պատերազմի հետևանքով կանգնեց լուրջ մարտահրավերների առջև:
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21