Արցախի պետական համալսարան
ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ Ակադեմիկոս Մ. Մազմանյանի անվան հոգեբանության ամբիոնը Արցախի պետական համալսարանի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի հետ համագործակցության շրջանակում մեկնարկում են առցանց տեսագործնական դասընթացներ: Առցանց դասընթացի առաջին հանդիպումը կայացավ այսօր, որին ներկա էին ԱրՊՀ ՈՒՇՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, մանկավարժության և սպորտի ֆակուլտետի դեկան Շահեն Այդինյանը, ուսանողներ, դասախոսներ:
ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Նունե Առաքելյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է գրական դատ` Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը» պիեսի հիման վրա: Ուսանողները վերլուծել, պաշտպանել, քննադատել են պիեսի հերոսների արարքները` մարմնավորելով դատավորի, դատապաշտպանի, փաստաբանի, վկայի, հայցվորի, պատասխանողի դերերը:
Մայիսի 11-ին Արցախի պետական համալսարանում մեկնարկել է տարեկան ուսանողական գիտաժողով (միջազգային մասնակցությամբ)՝ նվիրված Արցախյան շարժման 35-ամյակին: Գիտաժողովին առկա և հեռավար եղանակով մասնակցում է շուրջ 100 պատվիրակ Արցախի պետական, ՀՀ և արտերկրի այլ բուհերից: Գիտաժողովի լիագումար նիստին բացման խոսքով հանդես է եկել ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը՝ գիտաժողովը համարելով լավագույն հարթակ գիտական ներուժ ունեցող ուսանողների ինքնադրսևորման, ինչպես նաև միջբուհական համագործակցության ամրապնդման համար: Կարևորելով բուհում ուսանողական ինքնավար կառույցների դերն ու նշանակությունը՝ նա ընդգծել է այդ կառույցների գործունեության արդյունավետությունը՝ որպես ասվածի վկայություն հատկանշելով գիտաժողովի կազմակերպումը:
Ֆինանսահաշվային ամբիոնի ավագ դասախոս, տ.գ.թ. Արևիկ Ալեքսանյանի նախաձեռնությամբ «Ֆինանսներ» 2-րդ կուրսի մասնակցությամբ «Կորպորատիվ ֆինանսներ» դասընթացի շրջանակում իրականացվել են խմբային հետազոտություններ «Կորպորացիաների գործարար նախագծերի ներկայացում» թեմայով: Միջոցառման ընթացքում գործարար նախագծեր են ներկայացրել հետևյալ կորպորացիաները՝Fruiteria ՍՊԸ, Crafted Comforts ԲԲԸ,Move Better ԲԲԸ, Sweeties ԲԲԸ, Memories Art ԲԲԸ, Bon-Voyage ԲԲԸ:
Մայիսի 10-ին տեղի է ունեցել ԱրՊՀ գիտխորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել և հաստատվել են ուսումնական գործընթացին վերաբերող մի շարք հարցեր։ Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր գիտխորհրդի կազմում փոփոխություն կատարելուն, որը ներկայացրել է ռեկտոր Արմեն Սարգսյանը։ Համաձայն համապատասխան կանոնակարգի՝ ԱրՊՀ գիտական խորհրդի կազմում տեղի է ունեցել փոփոխություն՝ կապված ԱՀ ԿԳՄՍ նախարարի փոփոխության հետ։
«Ուսանողական գարուն» փառատոնի հերթական միջոցառումը ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում էր: Միջոցառումը մեկնարկեց լռության րոպեով՝ ի հիշատակ հանուն հայրենիքի անմահացած քաջորդիների։ Ուսանողները հանդես եկան ազգագրական պարերով, երաժշտական կատարումներով, ներկայացրին ուսանողական կյանքն արտացոլող տեսանյութեր, բեմականացում՝ դրսևորելով իրենց ստեղծագործական կարողություններն ու շնորհը։
ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետում տեղի է ունեցել մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի կողմից մայիսի 4-ին կազմակերպված թիմային օլիմպիադայի արդյունքների ամփոփումը, որին մասնակցել էին բնագիտական և տնտեսագիտական ֆակուլտետների տարբեր մասնագիտություններից ուսանողներ:
Նա մնաց հավերժ ուսանող, սակայն իր ապրած կյանքով ու սխրանքով դարձավ հավերժ ուսուցիչ՝ ապրողներին հղելով ամենակարևոր դասը, այն է՝ հայրենիքը վեր դասել ամեն ինչից և հանուն հայրենիքի պաշտպանության չխնայել ոչինչ, անգամ՝ սեփական կյանքը․ կյանք, որ ընդամենը ապրել էր 19 գարուն․․․ Իգոր Հասրաթյան։ Նա Արցախի պետական համալսարանի լավագույն ուսանողներից մեկն էր, ով Արցախյան առաջին պատերազմին կամավորագրվեց՝ հայրենիքի պաշտպանությունը վեր դասելով գիտության ոլորտում սպասվող հաջողություններից, որը կանխատեսում էին նրան դասավանդող դասախոսներն ու նրա ստեղծագործություններն ընթերցող մասնագետները։
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում մայիսի 9-ին տեղի է ունեցել հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում, Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում նահատակված հերոսների։ Հոգեհանգստյան կարգից հետո տեղի է ունեցել խաչերթ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր: Երիտասարդներն իրենց ձեռքում պահել են 44–օրյա պատերազմում զոհված հերոսների լուսանկարները։
 Այս օրերին ԱրՊՀ-ում ուսումնական գործընթացին զուգահեռ տարբեր ֆակուլտետներում կազմակերպվում են ուսանողների կողմից սիրված «Ուսանողական գարուն» միջոցառումները։  «Ուսանողական գարուն»-ը մայիսի 8-ին ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետում էր։ Միջոցառումը մեկնարկեց լռության րոպեով՝ ի հիշատակ հանուն հայրենիքի անմահացած քաջորդիների։
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21