Արցախի պետական համալսարան
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում մայիսի 9-ին տեղի է ունեցել հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում, Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում նահատակված հերոսների։
Հոգեհանգստյան կարգից հետո տեղի է ունեցել խաչերթ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:
Երիտասարդներն իրենց ձեռքում պահել են 44–օրյա պատերազմում զոհված հերոսների լուսանկարները։
 
Խաչերթից հետո Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել հանրահավաք՝ Արցախում Ադրբեջանի կողմից հայերի էթնիկ զտումը, ցեղասպանական քաղաքականությունը դադարեցնելու և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը կատարելու պահանջով։
 
Խաչերթին և հանրահավաքին մասնակցել են ԱրՊՀ հարյուրավոր ուսանողներ և դասախոսներ։