Արցախի պետական համալսարան
ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Նունե Առաքելյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է գրական դատ` Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը» պիեսի հիման վրա:
Ուսանողները վերլուծել, պաշտպանել, քննադատել են պիեսի հերոսների արարքները` մարմնավորելով դատավորի, դատապաշտպանի, փաստաբանի, վկայի, հայցվորի, պատասխանողի դերերը:
Միջոցառմանը մասնկացում էին դասախոսներ, ուսանողներ:
«Գրական դատը հնարավորություն է տալիս ուսանողներին խորությամբ ուսումնասիրելու թեման, դրսևորելու իրենց ստացած գիտելիքները, վերլուծական կարողությունները, հանրային ելույթով հանդես գալու հմտությունները։ Մենք դասին կիրառում ենք տարբեր մեթոդներ՝ բրեյն-ռինգ, գրական դատեր, որոնք նպաստում են դասի արդյունավետության բարձրացմանը»,- ասել է Նունե Առաքելյանը` հավելելով, որ այն նպատակ ուներ նաև հետաքրքիր դարձնել ուսանողների առօրյան, իսկ ուսուցման գործընթացը՝ բազմազան։
Որպես գրական դատի թեմա ընտրվել է
այնպիսի ստեղծագործություն, որը ճշմարիտ արժեքներ է դաստիարակում, որի բացակայության պատճառով առուծախի աշխարհում ապրող հերոսը պիեսում ողբերգական վախճան է ունենում։
Ռուս հայտնի դրամատուրգ Ալեքսանդր Օստրովսկու ստեղծագործությունները մինչ այժմ չեն իջնում աշխարհի շատ հայտնի թատրոնների բեմերից: Նրա բազմաթիվ գործեր դարձել են դրամատուրգիայի գլուխգործոցներ:
Այդպիսին է նաև «Անօժիտը» ստեղծագործությունը:
Ուսանողների կարծիքով՝ նմանատիպ գրական դատերը նպաստում են մատուցվող նյութերը ավելի հեշտ ըմբռնելուն և հնարավորություն ընձեռում խորապես ծանոթանալու ռուս գականության լավագույն ստեղծագործություններից մեկին: