Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետում տեղի է ունեցել մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի կողմից մայիսի 4-ին կազմակերպված թիմային օլիմպիադայի արդյունքների ամփոփումը, որին մասնակցել էին բնագիտական և տնտեսագիտական ֆակուլտետների տարբեր մասնագիտություններից ուսանողներ:

Ուսանողներից կազմվել էր 4-ական մասնակիցներից 6 թիմ՝
Թվային գիտակներ, Օլիմպ, Արմաթ թիմերը բնագիտական ֆակուլտետից և
Քվանտպոլիա, Matrix, 4π թիմերը՝ տնտեսագիտական ֆակուլտետից:
Օլիմպիադայի արդյունքները՝ ըստ թիմերի.
1-ին տեղ՝ Օլիմպ
2-րդ տեղ՝ Matrix
3-րդ տեղ՝ Արմաթ
Բնագիտական ֆակուլտետի դեկան Վոլոդյա Միրզոյանը կարևորել է նման միջոցառումների անցկացումը: Օլիմպիադայի ընթացքում ուսանողներին հնարավորություն է տրվել մրցել հենց բուհում ձեռք բերած գիտելիքներով, քանի որ նրանք այդ գիտելիքները պետք է կիրառեն հետագայում՝ մասնագիտությամբ աշխատելու համար:
Մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի վարիչ Գայանե Պետրոսյանի խոսքով՝ օլիմպիադան նպատակ ուներ ուսանողների մոտ խորացնել հետաքրքրությունը մաթեմատիկայի հանդեպ: Նման ձևաչափով կազմակերպված օլիմպիադան կնպաստի, որ ուսանողների մոտ ձևավորվեն և զարգանան թիմային աշխատանքին անհրաժեշտ կարողություններ: